Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/99

Այս էջը հաստատված է

Այդպես մրսիր, ինչո՞ւ չես ամուսնանում, որ մրսում ես. ասացի, որ ամուսնացել եմ, բայց քեզ նման հիմար չեմ, որ կնիկս էլ բերեմ, պալտոս նրա վրա գցեմ ու ես տկլոր կանգնեմ,— շատ ծիծաղեց թշվառ ցրտահարը։

1891, 7 նոյեմբերի, Ջալալօղլի
Օլա ջան,

Նամակս կիսատ մնաց և ահա շարունակում եմ այսօր, այդ միևնույն է, երբ էլ գրեի, փոշտը վաղն է դուրս գալու։ Երեկ եղա Ջալալօղլի, տերտերն էլ այստեղ է. իջած եմ մեր քեռոնց (Աբովյանների) աղջկերանց մոտ, նրանք բոլորը բարևում են քեզ, բայց անունները մնա՝ երբ որ չես ճանաչում։ Այսօր արդեն վիճակ են ձգում, մեր գյուղից 24 հոգի կար, ոչ ոք չընկավ. ինձ վաղն են չափելու։

Մեր պլանչի Երվանդի համար վիճակ հանեց յուր հորեղբայր Հարությունը և ընկավ զինվոր № 3. բայց չորս տարի ժամանակ տվեցին ուսումն ավարտելու համար, ի՞նչ ուսում, ես չգիտեմ։

Գրում եմ, բայց խելքս գլխիս չի, այսօր ես և մեր քեռու տղա Սեդրակը կենդանի չէինք լինելու, անկասկած, եթե տերտերը մեզ մոտ չլիներ քնած գիշերը. երեկոյան սենյակի տաքության համար շուտ փակեցինք վառարանը։ Գիշերվան մի ժամանակը տերտերը ձայն տվեց մեզ և հազիվ կարողացավ դուռը բանալ սենյակի, իսկ մենք չէինք կարողանում գլուխներս վեր քաշել, հազիվ առավ ոտը հասնելով՝ ինձ մեծ դժվարությամբ կարողացան ազատել սաստիկ ուգարից.– Մարթան ու Վառինկան շատ շփոթվեցին և դես-դեն վազեցին։ Ամեն րոպե քեզ են հիշում, ամեն տեղ մեր բարեկամները քո պատկերն են ուզում։

Մինչև ամսույս 12-ն այդտեղ կլինեմ։

Մեր տան, բարեկամների և իմ կողմից բարև բոլորիդ տերտերին, մայրիկին, Թագոյին, տատիդ։ Մուշեղին և Աշխենին համբույր։ Բարևիր նույնպես և Սարգիս փեսին, Էլիսաբեթին,