Այս էջը սրբագրված է

104

ԺՈՂՈՎԱԾՈՒ

սիրում էի ծովափը։ Այստեղ ես ժամերով պտտում էի նաւամատոյցները, դիտելով լայնատարած ծովը եւ նրա վրա սփռած անթիւ նաւերն ու նաւակները։

Ամէն ինչ ինձ համար նոր էր, տարօրինակ, գրաւիչ։ Այնքան գրաւիչ, որ երբեմն կարծում էի, թէ ընկել եմ տատիս նկարագրած կախարդական աշխարհներից մէկը։

Ես նայում էի ջրի երեսին մեղմիկ սահող մակոյկներին, եւ նրանք ինձ թւում էին կենդանի էակներ։ Նայում էի հեռացող նաւերիառագաստներին, եւ նրանք ինձ թւում էին հսկայական կարապներ։ Եւ իմ մտքերը սլանում էին հեռու ու հեռու, անծանօթ երկրներ, ուր, ինձ թւում էր, մարդիկ աւելի անհոգ են, աւելի երջանիկ։ Պատանեկակա՜ն երազներ…

Ես նախանձում էի ամէնքին, ով գնում էր այդ նաւերով, եւ կարծում էի, որ գնացողները խղճում են մնացողներին, առանձնապէս ինձ։ Ես նախանձում էի նոյնիսկ այն ծովային անթիւ թռչուններին, որոնք ուրախ եւ համարձակ նստում էին նաւերի խաչաձըւ կայմերի վրայ։

Մի օր մի խումբ աշակերտներ ռեալական դպրոցի համազգեստով շոգենաւով գնում էին չգիտեմ ուր։ Ես կանգնած էի նաւամատոյցի ծայրում եւ նայում էի, թէ ինչպէս նաւի հեռանալով նրա խարիսխը կամաց-կամաց դուրս էր գալիս ծովից։ Երբ նա բոլորովին բարձրացաւ եւ կպաւ շոգենաւի կտուցին, աշակերտները սկսեցին խմբովին երգել։ Բոլորն էլ իմ տարիքի պատանիներ էին, բոլորը զուարթ, ուրախ, իսկ ես նրանց հասակում կեանքի հոգսերովարդէն ծանրաբեռնուած։

Աչքերս ակամայ լեցուեցին արտասուքով։ Մի վայրկեան գլուխս պտտվեց, եւ ես պատրաստ էի ինձ ծովը գցել։ Բայց իսկոյն զգացի, որ չունիմ իրաւունք ցնորքներով տարուելու։ Չէ՞ որ այնտեղ, հեռու ծննդավայրում իմ օգնութեանն են սպասում թանկագին էակներ, չէ՞ որ ես եմ նրանց միակ ապաւէնը։

Եւ այսպէս, ամէն անգամ երբ երեւակայութիւնս բորբոքւում էր, անողոք իրականութիւնը բռնում էր ինձ իւր երկաթեայ ճանկերով եւ երկրին կպցնում։

Պետք էր, վերջապէս, մի գործ գտնել։

Այս յոյսով ես ամէն օր գնում էի մօրեղբօրս մօտ։ Նրա խանութը գտնւում էր ծովափի մօտ, մի փոքրիկ քարվանսարայի