Էջ:Ինչպես տնտեսվարել, Հովհաննես Կարճիկյան.djvu/11

Այս էջը հաստատված է

ԻՆՉ՞ՈԻ ԱՄԵՆ ՄԻ ԿՈԼՏՆՏԵՍԱԿԱՆ

ԵՎ ՍՈՎԽՈԶԻ ԲԱՆՎՈՐ ՊԵՏՔ է ԻՄԱՆԱ

ԻՐ ՏՆՏԵՍՈԻԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՆ

Սոցիալիստական գյուղատնտեսությունը ժողովրդական տնտեսութեան ամենակարևոր ճյուղերից մեկն է։

Գյուղատնտեսության էկոնոմիկան ուսումնասիրում է այն բոլոր տնտեսական պրոցեսները, որոնք ի հայտ են գալիս գյուղատնտեսական արտադրության մեջ, հայտնաբերում է գյուղատնտեսության յուրաքանչյուր ճյուղում գոյություն ունեցող օրինաչափությունները, ցույց տալիս յուրաքանչյուր ճյուղի դերն ու նշանակությունը ամբողջ ժողովրդական տնտեսության մեջ, ուսումնասիրում է նրանց տնտեսական առանձնահատկությունները։ Գյուղատնտեսական էկոնոմիկան իմանալը հեշտացնում է ընդհանրացնել կոլտնտեսությունների և սովխոզների առաջավոր փորձը, գիտականորեն հիմնավորել գյուղատնտեսության ու նրա առանձին ճյուղերի զարգացման տիշտ ուղիները։ Էկոնոմիկայի հարցերը լավ հասկանալը և տիրապետելը նպաստում է հասնել նորի, առաջավորի հաղթանակին, պայքարել տնտեսավարության իր դարն ապրած առանձին հին վերապրուկների դեմ։

Գյուղատնտեսության էկոնոմիկան իմանալը թույլ է տալիս գիտականորեն ղեկավարել պլանային սոցիալիստական գյուղատնտեսական ձեռնարկությունը, ուղղություն տալ նրա զարգացմանը՝ ելնելով ընդհանուր պետական, ժողովրդատնտեսական շահերից, միաժամանակ հաշվի առնելով տնտեսության կոնկրետ շահերը։ Միայն գիտության այդ ճուղին տիրապետելով կարելի է ճիշտ որոշել տնտեսության այնպիսի կարևոր խնդիրներ, ինչպիսիք են՝ աշխատանքի արաադրողականության բարձրացումը գյուղատնտեսության մեջ և գյուղատնտեսական մթերքների ինքնարժեքի իջեցումը։

Ժողովրդական տնտեսության պլանաչափ զարգացման օրենքի ճիշտ ըմբռնումը և նրա կիրառումը գյուղատնտեսութեան ասպարեզում օգնում է առավել ռացիոնալ կերպով օգտագործել