Էջ:Ինչպես տնտեսվարել, Հովհաննես Կարճիկյան.djvu/12

Այս էջը հաստատված է

տնտեսության բնակլիմայական, նյութական և աշխատանքային ռեսուրսները։

Կոլտնտեսության և սովխոզի էկոնոմիկայի սկզբունքներին տիրապետելը անհրաժեշտ է ոչ միայն գյուղատնտեսական ձեռնարկությունների ղեկավարներին և մասնագետներին, այլև բոլոր կոլտնտեսականներին ու սովխողի բանվորներին։

Սովխոզի բանվորները և կոլտնտեսության աշխատողները մեր երկրի բոլոր աշխատավորների հետ մեկտեղ շահագրգռված են ժողովրդական տնտեսության և գյուղատնտեսության բարգավաճման համար։

Կոլտնտեսականները և սովխոզի բանվորները պետք է շահագրգռված լինեն լավ իմանալ իրենց տնտեսության էկոնոմիկան, որպեսզի կարողանան մասնակցել տնտեսության ղեկավարման գործին, կարողանան իրենք անմիջական աշխատանքով նպաստել գյուղատնտեսական մթերքների արտադրության անշեղ աճմանը։

Ամեն մի կոլտնտեսական պետք է մասնակցի իր տնտեսության տարեկան և հեռանկարային պլանների կազմելուն, ճիշտ, տնտեսապես ամենանպատակահարմար ուղղություն ընտրել իր տնտեսության համար։

Կոլտնտեսային կյանքը առաջ է քաշում շատ հարցեր, օրինակ՝ գյուղատնտեսության նոր ճյուղեր զարգացնելու, դրանք ըստ բրիգադների և հողամասերի տեղաբաշխելու, ագրոտեխնիկական և զոոտեխնիկական միջոցառումներ կիրառելու մասին, որոնք առանց էկոնոմիկան տիրապետելու, առանց հաշվելը լավ իմանալու հնարավոր չէ լուծել։ Այդ խնդիրների լուծումը պահանջում է տարբեր տեսակի տնտեսական հաշվարկներ։ Հաշվարկների միջոցով միայն կարելի է որոշել, թե ամեն մի միջոցառում ինչ չափով է ավելացնում բերքատվությանը կամ անասունների մթերատվությունը, ինչքանով է բարձրացնամ աշխատանքի արտադրողականությունը և իջեցնում ինքնարժեքը։ Եթե նոր միջոցառումը կախված է լրացուցիչ դրամանյութական ծախսերի հետ, ապա պետք է որոշեն, թե բերքատվության կամ մթերատվության բարձրացման շնորհիվ արտադրողնրի ավելացումը բերո՞ւմ է արդյոք արտադրանքի