Էջ:Ինչպես տնտեսվարել, Հովհաննես Կարճիկյան.djvu/14

Այս էջը հաստատված է

էկոնոմիկայի հիմունքների մասին պետք է օգտագործեն պրակտիկայում՝ կոլտնտեսային ու սովխոզային արտադրության մեջ։ Լավ տիրապետելով գործին, կոլտնտեսականները և սովխոզի բանվորները իրենց ջանքերը պետք է ուղղեն պարտիայի և կառավարության ներկա էտապի քաղաքականությունը կենսագործելու նպատակին՝ ավելացնելով գյուղատնաեսության մթերքների արտադրանքը, որպեսզի մոտակա յոթնամյակում լուծվեն գյուղատնտեսության աոաջ դրված գլխավոր խնդիրները։


ԻՆՉՊԵ՞Ս ԷՐ ՎԼԱԴԻՄԻՐ ԻԼՅԻՉ ԼԵՆԻՆԸ

ՍՈՎՈՐԵՑՆՈԻՄ ՂԵԿԱՎԱՐԵԼ ՏՆՏԵՍՈԻԹՅՈՒՆԸ

ՍՍՌՄ ժողովրդական տնտեսության զարգացման մեծ հաջողությունները և երկրի աշխատավորության նյութական բարեկեցութեան արագ բարձրացումը հետևանք են սովետական ժողովրդի ստեղծագործ մեծ աշխատանքի։ Այդ աշխատանքը գլխավորում և ղեկավարում է Կոմունիստական պարտիան՝ անշեղորեն կյանքում կիրառելով լենինյան ուսմունքը կոմունիստական շինարարության մասին։

Վլադիմիր Իլյիչ Լենինը իր բազմաթիվ աշխատություններում և ելույթներում սովորեցնում էր, թե ինչպես պետք է կառուցել նոր կյանքը, ապրել կոմունիստորեն, ղեկավարել և կառավարել տնտեսութեունը։

Կոմունիզմի կառուցման շրջանում սովետական ժողովրդի նկատմամբ Կոմունիստական պարտիայի ղեկավար և կազմակերպիչ դերի մասին բովանդակալից տեսական վերլուծում տվեց ՍՄԿՊ 21-րդ համագումարը։ Համագումարին տված հաշվետու զեկուցման մեջ Ն. Ս. Խրուշչովը ասաց, որ պարտիան հաստատակամորեն կենսագործում է Վլադիմիր Իլյիչ Լենինի ցուցումները այն մասին, որ անհրաժեշտ է ստեղծագործերեն մոտենալ կոմունիստական շինարարության խնդիրների լուծմանը, կարողանալ յուրաքանչյուր նոր էտապում պատմական զարգացման շղթայի մեջ գտնել գլխավոր, վճռական