օղակը, ցույց տալ հեռանկարները մոբիլիզացնել մասսաներին, համարձակորեն և վճռականորեն դեն շպրտել այն ամենը, ինչ խանգարում է առաջընթացին։
Սովետական Միության Կոմունիստական պարտիան ուղղություն է տալիս բոլոր պետական ու տնտեսական կազմակերպությունների աշխատանքին և աշխատավորների բոլոր մասսայական կամակերպությունների գործունեությանը։
Պարտիան և Սովետական պետությանը հետևողականորեն իրագործում են Լենինի կողմից մշակված արտադրության կառավարման հիմնական սկզբունքները, որոնք խանգում են դեմոկրատական ցենտրալիզմին, միանձնյա ղեկավարությանը զուգակցված հասարակական վերահսկողության հետ, տնտեսական հաշվարկին և աշխատողների շահագրգռվածությանը՝ արտադրության զարգացման գործում։
Սոցիալիստական հասարակարգում պետական ձեռնարկությունների տնտեսության կառավարումը հիմնվում է դեմոկրատական ցենտրալիզմի վրա։ Դա նշանակում է, որ մի կողմից ժողովրղական տնտեսությունը տարվում է նպատակասլաց, կազմակերպված, կենտրոնական իշխանության կողմից հաստատված միասնական պետական պլանի համաձայն, մյուս կողմից՝ լայն դեմոկրատական հիմքերի, այսինքն՝ տեղական նախաձեռնության զարգացման վրա ապահովվում է աշխատավորների լայն մասսաների մասնակցությունը պետության կառավարման գործին։
Սոցիալիստական արտադրությունը, լինելով խոշոր արտադրություն, չի կարող իրագործվել առանց միանձնյա ղեկավարության։ Դա նշանակում է, որ պետական ձեռնարկության տնտեսության ղեկավարությունը կենտրոնացված է մի անձնավորության ձեռքին։ Միյևնույն ժամանակ աշխատավորները իրենց մասսայական, հասարակական կազմակերպությունների միջոցով ակտիվ մասնակցություն են ունենում պետական կառավարման գործին, վերահսկում են ղեկավարության աշխատանքը:
Մեզ մոտ արտադրության կառավարման միանձնյա ղեկավարությունը հաջողությամբ զուգակցվում է կառավարման