Էջ:Ինչպես տնտեսվարել, Հովհաննես Կարճիկյան.djvu/19

Այս էջը հաստատված է

4. Գյուղատնտեսական սոցիալիստական խոշոր տնտեսությունները՝ սովխոզները և կոլտնտեսությունները, գյուղատնտեսական բարդ մեքենաներ օգտագործելու լայն հնարավորություններ ունեն։

Գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման բարձր մակարդակը կոլտնտեսություններում և սովխոզներում կարևորագույն խթան հանդիսացավ աշխատանքի արտադրողականաթյան բարձրացման գործում։ Մինչդեռ կապիտալիստական տնտեսություններում, որտեղ հնարավոր չէ բարդ մեքենայական տեխնիկայի օգտագործումը, աշխատանքի արտադրողականության բարձը մակարդակ չի կարող լինել։

4. Այժմ տեսնենք, թե միմյանցից ինչո՞վ են տարբերվում սոցիալիստական գյուղատնտեսական ձեռնարկությունները՝ սովխոզները և կոլտնտեսությունները։

Սովխոզները և կոլտնտեսությունները ըստ իրենց բնույթի միատիպ, խոշոր սոցիալիստական ձեռնարկություններ են։ Սակայն նրանք տարբերվում են իրարից արտադրության միջոցների նկատմամբ սեփականության ձևով։ Սովխոզներում տիրում է սեփականության պետական ձևը, իսկ կոլտնտեսություններում՝ կոոպերատիվ-կոլտնտեսայինը։ Սովխոզները, կոլտնտեոությունների համեմատությամբ, արտադրական միջոցների հանրայնացման ավելի բարձր մակարդակ ունեն: Սովխոզները աչքի են ընկնում իրենց բարձր ապրանքայնությամբ։

Սովխոզի ոչ միայն արտադրական միջոցները, այլև արտադրված ամբողջ արտադրանքը պատկանում է պետությանը, մինչդեռ կոլտնտեսություններում ստեղծված արտադրանքը պատկանում է արտելին։ Կոլտնտեսությունը արտադրանքի ապրանքային մասը առաջին հերթին վաճառում է պետությանը, ապա կոոպերացիային, մի մասն էլ դուրս է բերում կոլտնտեսային շուկաները։ Մնացած ոչ ապրանքային մասը, կատարված արտադրական ծախսերի համապատասխան բաժինը անջատելուց հետո, բաշխվում է կոլտնտեսականներին ըստ աշխօրերի։