կազմակերպությունը համախմբում է սովխոզի բանվորների, մասնագետների ու ծառայողների ստեղծագործական ջանքերը՝ պետական պլանային առաջադրանքները ժամանակին կատարելու և գերակատարելու համար։ Պարտիական կազմակերպության գլխավոր խնդիրն է՝ սովխոզում ամենօրյա կազմակերպչական և դաստիարակչական աշխատանք տանել տնտեսության բանվորների և ծառայողների շրջանում։
Պարտիական կազմակերպության կողմից սովխոզի ղեկավարության գործունեության վերահսկումը իհարկե չի կարելի գնահատել որպես միջամտություն դիրեկցիայի գործերին։ Ընդհակառակը վերահսկումը իրականում ոչ թե խախտում, այլ ամրապնդում է միանձնյա ղեկավարությունը:
ԿՈԼՏՆՏԵՍՈԻԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Պարտիան և կառավարությունը առաջնահերթ նշանակություն են տալիս գյուղատնտեսական արտադրության կազմակերպման և կառավարման գործում կոլտնտեսականների նախաձեռնությանը։ Այդ պահին մեծ չափով նպաստեց կոլտնտեսականների երկրորդ համագումարում ընդունված գյուղատնտեսական արտելի օրինակելի կանոնադրությունը։
Այն ժամանակվանից է վեր մեծ փոփոխություններ տեղի ունեցան կոլտնտեսային գյուղի կյանքում, հարուստ փորձ կուտակվեց բազմաճյուղ հանրային խոշոր տնտեսությունների կառուցման գործում։ Աճեց կոլտնտեսային գյուղացիության քաղաքական գիտակցությունը, կոլտնտեսությունները ամրապնդվեցին հմուտ կադրերով։ Այդ պայմաններում կոլտնտեսականները կարողացան ավելի ինքնուրույն որոշել կոլտնտեսային կյանքի խնդիրները, ելնելով ինչպես համապետական, այնպես էլ կոլտնտեսային հանրային տնտեսության ու կոլտնտեսականների անհատական շահերից։
Հաշվի առնելով այդ, ՍՄԿՊ Կենտկոմը և ՍՍՌՄ Մինիստրրների Սովետը 1958 թ. մարտի 8-ին ընդունեցին «Գյուղատնտեսական արտելի կանոնադրության և կոլտնտեսային