արտադրության կազմակերպման ու արտելի կառավարման գործում կոլտնտեսականների նախաձեռնության հետագա զարգացման մասին» որոշումը, որը նախատեսում է կոլխոզային դեմոկրատիայի, կոլտնտեսության անդամների ընդհանուր ժողովի և արտելի վարչության իրավունքների նշանակելի ընդլայնում։
ՍՄԿՊ Կենտկոմը և ՍՍՌՄ Մինիստրների Սովետը, ելնելով հողագործության և անասնապահության արագ վերելքն ապահովելու գլխավոր խնդրից, անհրաժեշտ գտան հանձնարարել և կոլտնտեսություններին խորհուրդ տալ հաշվի առնելով կոնկրետ տեղական պայմանները, գյուղատնտեսական արտելի օրինակելի կանոնադրության առանձին մասերում փոփոխություններ մտցնել։
Գյուղատնտեսական արտելի կառավարման դեմոկրատական հիմունքները հիմնվում են կոլտնտեսային աշխատավոր գյուղացիության կամավոր միավորման վրա։ Գյուղատնտեսական արտելի կառավարման օրգանները ընտրովի են, արտելի ամեն մի անդամ իրավունք ունի ոչ միայն ընտրել, այլև ընտրվել կոլտնտեսության կառավարման օրգաններում։
Կոլտնտեսության կառավարման գերագույն օրգանը գյուղատնտեսական արտելի անդամների ընդհանուր ժողովն է, որը ընտրում է վարչություն և կոլտնտեսության նախագահ, ինչպես նաև վերստուգիչ հանձնաժողով։ Եթե կոլտնտեսության վարչությունը կամ նախագահը չեն արդարացնում կոլտնտեսականների վստահությունը, ընդհանուր ժողովը ժամկետից շուտ կարող է վերընտրել, փոխել նրանց։
Կոլտնտեսության ընդհանուր ժողովը ընդունում է արտելի կանոնադրությունը և նրա մեջ մտցնում անհրաժեշտ լրացումներ ու փոփոխություններ։ Կոլտնտեսականները միատեղ քննարկում են կոլտնտեսության կյանքի և գործունեության ամենակարևոր խնդիրները և այդ հարցերի շուրջը ընդունում համապատասխան որոշումներ։ Ընդհանուր ժողովը քննարկում ու հաստատում է տնտեսության տարեկան արտադրական պլանը և մուտք ու ելքի նախահաշիվը վարչության ու վերստուգիչ հանձնաժողովի տարեկան (կարող է նաև կես տարվա կամ եոամսյակի) հաշվետվությունը, որոշում է