վերելքի հոյակապ ծրագիրը իրագործելու, կոլտնտեսության արտադրական պլանները և սոցիալիստական պարտավորությունները կատարելու և գերակատարելու գործում։ Պարտիական կազմակերպությունը վարչությանը օգնում է հայտնաբերել ու բարձրացնել կոլտնտեսային արտադրության ետ մնացող օղակները, աշխատանքի դժվարին տեղամասերն ուղարկելով ամենահմուտ մասնագետների։ Պարտիական կազմակերպությունը կոլնտեսություններում կազմակերպում և գլխավորում է առանձին բրիգադների և օղակների միջև սոցիալիստական մրցությունը։
Կոլտնտեսային արտադրության զարգացման նոր փուլը, կոմունիզմի կառուցման պատմական խնդիրների իրագործման շրջանում, առաջ բերեց միջկոլտնտեսային արտադրական կապերի և կոլտնտեսությունների համագործակցության տարբեր ձևերի զարգացում։ Գյուղում կապիտալ շինարարության մեծ մասշտաբները պահանջեցին արտադրական օբյեկտների ու կուլտուր-կենցաղային հիմնարկների կառուցման, ինչպես և շինարարական նյութերի արտադրության կազմակերպման նոր ավելի էֆեկտիվ ձևեր։
Այս բոլորը մեկ կոլտնտեսության, եթե նույնիսկ մեծ էլ լիներ, ուժերից վեր էր։ Առանձին տնտեսությունն ի վիճակի չէ լրիվ բեռնավորել բարդ շինարարական մեխանիզմները և սարքավորումը։ Այդ էր պատճառը, որ կոլտնտեսությունները սկսեցին միավորել իրենց միջոցները փայատիրական սկզբունքով խոշոր շինարարական ձեռնարկություններ ստեղծելու համար։ Այդպիսով, կոլխոզային արտադրության զարգացման և ամրապնդման պրոցեսում ծագեց միջկոլտնտեսային միավորումների ստեղծման տնտեսական անհրաժեշտությունը։
Սովետական Միությունում միջկոլտնտեսային միավորումների թիվը 1959 թ. հասավ 1473-ի։ 1958 թ. միջկոլտնտեսային շինարարական կազմակերպություններ ստեղծվեցին նաև Հայկական ՍՍՌ-ում։ Առաջին միջկոլտնտեսային խորհուրդները ստեղծվեցին Արարատյան հարթավայրի՝ Արտաշատի, Էջմիածնի, Հոկտեմբերյանի, Շահումյանի շրջաններրում, որտեղ ռեսպուբլիկայի մյուս շրջանների կոլտնտեսությունների