Էջ:Ինչպես տնտեսվարել, Հովհաննես Կարճիկյան.djvu/31

Այս էջը հաստատված է

համեմատությամբ ավելի շատ կուտակված միջոցներ կային կապիտալ շինարարության համար։

Միջկոլտնտեսային խորհուրդները ունեն իրենց «Շինարարական միջկոլտնտեսային խորհրդի կանոնադրությունը», որը հաստատվում է ռեսպուբլիկաների Մինիստրների Սովետի կողմից։ Կանոնադրության համաձայն ամեն մի մասնակից կոլտնտեսություն իր անբաժանելի ֆոնդից որոշ տոկոս է հատկացնում միջկոլտնտեսային խորհրդի ֆոնդին:

Մեր ոեսպուբլիկալի միջկոլտնտեսային խորհուրդները ծավալում են շրջանային նշանակություն ունեցող միջկոլտնտեսային օբյեկտների շինարարական աշխատանքներ։ Այսպես, օրինակ, Էջմիածնի միջկոլտնտեսային խորհուրդը նախատեսել է կառուցել պտուղների և բանջարեղենի նախնական վերամշակման գործարան, 50 մահճակալանոց հիվանդանոց, որը պետք է սպասարկի 13 կոլտնտեսությունների, պիոներական ճամբար, ծննդատուն և այլն:

Արտաշատի միջկոլտնտեսային խորհրդի կողմից նախատեսվել է կառուցել ջերմոց, ինկուրատորային կայան, պիոներների տուն, ստադիոն և այլն։ Հոկտեմբերյանի շրջանի միջկոլտնտեսային խորհուրդը արդեն կառուցել է 39 կիլոմետր երկարություն ունեցող ջրմուղ։

Արարատյան հարթավայրի և մի քանի այլ շրջաններում կազմակերպված և աշխատող շինարարական միջկոլտնտեսային խորհուրդների փորձը ցույց է տալիս միջկոլտնտեսային արտադրական կապերի զարգացման ու կոլտնտեսութլունների համագործակցության նոր ձևերի մեծ առավելությունները և նրանց զարգացման անհրաժեշտությունը ռեսպուբլիկայի բոլոր շրջաններում։