Էջ:Ինչպես տնտեսվարել, Հովհաննես Կարճիկյան.djvu/8

Այս էջը հաստատված է

Պլենումը նշեց, որ երկրում սոցիալիստական մրցության ծավալման շնորհիվ գյուղատնտեսության զարգացմ անհամար յոթնամյակում նախաաեսված առաջադրանքը կարող է կատտրվել ժամկետից շուտ։ Առանձին ոեսպուբլիկաներ, մարզեր, շրջաններ գյուղատնտեսության զարգացման այնպիսի մեծ հաջողությունների են հասել, որ մի շարք մթերքների արտադրության գծով արդեն մոտակա 2-3 տարիներին կկատարեն յոթնամյակի առաջադրանքները։

Մեծ հաջողությունների հասան նաև մեր ռեսպուբլիկայի գյուղատնտեսության աշխատողները։ Արտաշատի, Էջմիածնի, Հոկտեմբերյանի, Շահումյանի և Վեդու շրջանների կոլտնտեսությունները և սովխողներր 1959 թվականին ստացան խաղողի ռեկորդային բեքը: Արտաշատի շրջանի Շահումյանի շրջանի կոլտնտեսթյունում մեկ հեկտարից հավաքվել էր 220 ցենտներ խաղող։ Վերցրած պարտավորությունները պատվով կատարեցին նաև ռեսպուբլիկայի ճակնդեղագործները։ Շաքարի ճակնդեղի բերքատվությունը Հայաստանում 1959 թվականին կտղմեց 274 ցենտներ, իսկ Սպիտակի շրջանի Սարահարթի կոլոնտեսությունում բերքատվությունը հեկտարից հասցվեց 424 ցենտների։

Անասնապահության մթերքների արտադրության ավելացման գործում առանձնապես աչքի ընկան Սպիտակի, Հոկտեմբերյանի, Եղեգնաձորի շրջանների կոլտնտեսությունները և սովխոզները։

Հաշվի առնելով գյուղատնտեսության աշխատողների ձեռք բերած հաջողությունները, 1959 թվականին Դեկտեմբերյան պլենումը հույս հայտնեց, որ 1959—1965 թթ. գյուղատնտեսության զարգացման յոթնամյա պլանը մեր երկրում կկատարվի ժամկետից շուտ, ոչ թե 7, այլ 5—6 տարում։

Գյուղատնտեսության և առանձնապես անասնապահության մթերքների արտադրության յոթնամյա պլանի առաջադրանքները ժամկետից շուտ կատարելու գործը սերտորեն կապված է Սովետական Միությունում գյուղատնտեսության աշխատողների նախաձեռնությամբ 1957 թ. առաջ քաշված, պարտիայի Կենտրոնական Կոմիտեի կողմից հավանություն գտած,