Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/128

Այս էջը հաստատված է

Շահագործող դասակարգերի տապալումից հետո ստեղծվեցին բանվորների և գյուղացիների իշխանության նոր մարմիններ՝ ժողովրդական կոմիսարների խորհուրդ, որի նախագահը դարձավ Վ․ Ի․ Լեհինը, Կենտրոնական գործադիր կոմիտե, որի նախագահն էր Յա․ Մ․ Սվերդլովը, իսկ քարտուղարը հայ ժողովրդի զավակ Վառլամ Ավանեսովը։ Դա մի ժամանակ էր, երբ ստեղծվում էր նոր սովետական պետական ապարատ, կազմվում էին աշխատավոր ժողովրդի իղձերին համապատասխանող օրենքներ։

Հեղափոխության կարևոր խնդիրներից էր նաև ազգային հարցի արմատական լուծումը, սովետական հանրապետությունների ստեղծումը։ Այստեղ էլ Ավանեսովը դարձավ Լենինի մերձավոր օգնականներից։ Նա Ազգությունների Ժողկոմատի ղեկավար կազմում էր և հայկական գործերի կոմիսարը։ Բացի այդ, չնայած իր խիստ զբաղվածությանը, նա մասնակցում էր հայերեն հրատարակվող թերթերի աշխատանքին, գրում հայ ժողովրդին ուղղված կոչեր, հոդվածներ, նամակներ ու դիմումներ։

Հետագայում սովետական իշխանության ամրապնդմանն ու զարգացմանը զուգընթաց ծագեցին նոր խնդիրներ, և առաջացավ կառավարման նոր մարմինների՝ Բանվորագյուղացիական տեսչության, ապա արտաքին առևտրի ժողովրդական կոմիսարիատների ստեղծման անհրաժեշտությունը։ Լենինն ու կուսակցությունը, Ավանեսովին ճանաչելով իբրև խելացի ու անխոնջ գործչի, նրան ուղարկեցին այդ ժողկոմատներում աշխատելու։

Դրանից հետո էլ Վառլամ Ավանեսովը պաշտոնավարել է մեր պետության բարձրագույն այլ մարմիններում։ Որպես սովետական ապարատի ստեղծողներից ու կատարելագործողներից մեկը, նա ամենուրեք ցուցաբերել է կուսակցական և պետական գործչի լավագույն հատկանիշներ, արժանացել լայն ժողովրդականության ու հարգանքի։

Ավետիսյան Ավետ Մարկոսի

7897—1971

1918 թ․ Բաքվում մեծ դերասան Հովհաննես Աբելյանի խորաթափանց աչքը զինվորի գորշ վերարկուով երիտասարդի մեջ տեսավ ապագա տաղանդավոր դերասանին ու հանձնարարեց նրան Ոսկանի դժվարին դերը Ալ. Շիրվանզադեի «Չար ոգի» դրամայում։ Նույն ժամանակ էլ Աբելյանը նրան իր հետ տարավ Թիֆլիս, հայկական դրամատիկական խումբ խմբում էր ճանաչված դերասան Հովսեփ Ոսկանյանը։ Ու որպեսզի շփոթ չլինի, երիտասարդ դերասանին խորհուրդ տվեցին հրաժարվել իր Ոսկանյան տոհմական ազգանունից։ Նա ընտրեց Ավետիսյան ազգանունը, որով և հետագայում հռչակվեց թատերական աշխարհում։

Երբ 1922 թ․ հիմնադրվեց Հայաստանի առաջին պետական թատրոնը, նա եկավ Երևան ու դարձավ մայր թատրոնի հիմնադիր դերասաններից։ Ավետիսյանի ստեղծագործական կյանքն անխզելիորեն կապված է Գ․ Սունդուկյանի անվան թատրոնի կեսդարյա տարեգրությանը։

Զարմանալի բնական ու հողեղեն էր Ավետիսյանի արվեստը։ Թանձր վրձնահարվածներով էր ստեղծում նա իր կերպարները և ապա հարստացնում ոսկերչական մանրանկարներով, բեմական խորիմաստ մանրամասներով։

Նա ազգային ընդգծված նկարագրի տեր դերասան էր։ Հոյակապ էին, մասնավորապես, նրա կերտած կերպարները Գ․ Սունդուկյանի մի շարք պիեսներում։ Այստեղ նրա ստեղծագործության բարձրակետը եղավ Զամբախովի դերակատարությունը «Խաթաբալա» պիեսում։ Այս կերպարում խտացան դերասանի արվեստի հիմնական հատկանիշները, առավելագույնս դրսևորվեցին