շարժիչ ունեցող նրանց ինքնաթիռը և անցավ 32 մ ճանապարհ: Մարդու աոաջին թռիչքն ինքնաթիռով տևեց մի քանի վայրկյան։ Բայց դա արդեն իսկական թռիչք էր՝ վերասլացքով և վայրէջքով: Այդպես ծնվեց ավիացիան (լատիներեն «ավիս»՝ թռչուն բառից): 1913 թ. Ռուսաստանում ինժեներ Ի. Ի. Սիկորսկին ստեղծեց «Ռուս դյուցազն» եզակի ինքնաթիռը: Դա աշխարհում առաջին քառաշարժիչ ինքնաթիռն էր, ծանր ավիացիայի առաջնեկը։ «Ռուս դյուցազնի» հետնորդը կարելի է համարել համաշխարհային փառքի արժանացած «Իլյա Մուրոմեց» մարտական ինքնաթիռը: Սակայն մեր երկրում ավիացիոն արդյունաբերություն ստեղծվեց միայն սովետական իշխանության տարիներին: Կոմունիստական կուսակցությունը, սովետական կառավարությունը, Վ. Ի. Լենինը մեծ հոգատարություն ցուցաբերեցին սովետական ավիացիայի զարգացման նկատմամբ: Հենվելով ավիացիոն առաջավոր գիտությանը, որի հիմքերը դրել է Ն. Ե. Ժուկովսկին, սովետական կոնստրուկտորները ստեղծում էին նորանոր մեքենաներ։ 1924 թ մայիսի 26-ին օդ բարձրացավ ամբողջապես մետաղից պատրաստված սովետական առաջին Տուպոլևի կոնստրուկցիայի ԱՆՏ 2 ինքնաթիռը: Այդ ժամանակից սկսած մետաղը դարձավ ինքնաթիռաշինության հիմնական նյութը: 1924 թ ամռանը Մոսկվա–Նիժնի Նովգորոդ օդային երթուղով հաջողությամբ սկսեց թռիչքներ կատարել Ակ 1 սովետական առաջին մարդատար ինքնաթիռը։ 1928 թ. Ն. Ն. Պոլիկարպովը ստեղծեց ՈՒ 2 ուսումնական ինքնաթիռը որն ավելի ուշ վերանվանվեց Պո-2 Այդ ինքնաթիռն օգտագործում էին գյուղատնտեսության մեջ: Իսկ Հայրենական մեծ պատերազմի դաժան տարիներին ՈԻ-2-ը և՛ սանիտարական ու կապի ինքնաթիռ էր, և՛ գիշերային թեթև ռմբակոծիչ: Հայրենական մեծ պատերազմի տարիներին աշխարհում լավագույն ինքնաթիռ է ճանաչվել Ս. Վ. Իլյուշինի կոնստրուկցիայի Իլ-2 հակատանկային ինքնաթիռը: 1947 թ ստեղծվեց Ա. Ի. Սիկոյանի և Մ. Ի. Գուրևիչի կոնստրուկցիայի ՄիԳ 15 ռեակտիվ կործանիչը: Այդ նույն տարում օդ բարձրացավ Մ. Լ. Միլի կոնստրուկցիայի Մի-1 սովետական առաջին ուղղաթիռը: Սովետական ավիակոնստրուկտորներն այսօր էլ առաջավոր դիրքերում են: Նրանք են ստեղծել աշխարհում առաջին մարդատար ռեակտիվ Տու-104 ինքնաթիռը, փոքր և միջին երթուղիների համար աշխարհում
Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/131
Այս էջը հաստատված է