այն սկսեցին օգտագործել նաև բեռներ փոխադրելու նպատակով: Այսպես երևան եկան ավտոմոբիլների երեք ընտանիք` մարդատար, բեռնատար և ավտոբուսներ: Մարդկանց նման ավտոմոբիլներն էլ տարբեր մասնագիտություններ ունես: Դրանց մեջ կան հրշեջներ և սանիսարներ, փոստատարներ և մոնտյորներ, բեռևակիրներ և դռնապաններ, ռզմիկներ և մարզիկներ: Մի քանիսն ապշեցնում են իրենց չափերով և դյուցազնական ուժով: Այդպիսին է, օրինակ, ԲելԱԶ 524-ը` Բելոռուսական ավտոգործարանում արտադրվող 65 տոննանոց ավտոմոբիլը: Կան նաև հատուկ ավտոգնացքներ, որոնք իսկական հսկաներ են և կարող են միանգամից փոխադրել մինչև 120 տոննա բեռ: Դրանք աշխատում են խոշոր կառույցներում և բաց հանքերում, փոխադրում հող, խիճ, հանքաքար: Հսկայական ինքաթափի կողքին մարդատար մեքենան խաղալիք է թվում, բայց փոխարենը հարմարավետ է և արագընթաց: «Վոլգա» մեքենան մեկ ժամում անցնում է 145 կմ, իսկ «Չայկան» կարող է, նույնիսկ, ժամում մինչև 200 կմ արագություն զարգացնել: Արագ վազելու կամ ծանր բեռ բարձրացնելու համար անհրաժեշտ են հզոր
Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/143
Այս էջը հաստատված է