Այս էջը հաստատված է
Մեկ այլ մայրցամաքում` Ավստրալիայում, արգելանողների շնորհիվ այսօր էլ գետակներում կարելի է տեսնել բնության հրաշքները` բադակտուցը և եքիդնան: Որովայնի վրա մեծ, փափուկ պարկերում տեղավորված իրենց ձագուկների հետ տեղից տեղ են ցատկում կենգուրուները։ Դանդաղաշարժ պարկավոր արջը՝ կոալան, նստած է ծառին ու տերևներ է ուտում։ Հեռվից նկատելով վտանգը, նա բարձրանում է ավելի վեր, որպեսզի անհասանելի մնա: Լավ է, որ մարդիկ հասցրեցին Երկրի վրա ստեղծել շատ արգելանոցներ: Այլ կերպ մենք այլևս չէինք կարողանա տեսնել բազում հիանալի կենդանիների` բնության բազում հրաշալիքներ: