քանակը պարբերաբար փոխվում է։ Մոտավորապես յուրաքանչյուր 11 տարին մեկ դրանց թիվը դառնում է ամենամեծը։ Այդ ժամանակ, ինչպես ասում են աստղագետները, Արեգակը հատկապես ակտիվ է լինում։ Արեգակի վրա բոլոր պրոցեսներն ընթանում են ավելի բուռն, ուժեղանում է նրա ճառագայթումը, և դա անմիջապես ազդում է մեր մոլորակի կյանքի վրա Արեգակի բարձր ակտիվության տարիներին հաճախանում են բևեռափայլերը: Գիտնականներն ուսումնասիրում են արեգակնային և երկրային երևույթների կապը, աշխատում գտնել այնպիսի միջոցներ, որոնք պաշտպանեն մեզ Արեգակի վնասակար ազդեցություններից։ Արեգակի շուրջը, բոլոր ուղղություններով, տարածվում է արեգակնային մթնոլորտը, որը, Արեգակի նման, կազմված է, հիմնականում ջրածնից և հելիումից։ Արեգակի լրիվ խավարումների ժամանակ, երբ Լուսինն ամբողջապես ծածկում է Արեգակը, նրա շուրջը մի քանի րոպեով բռնկում է արևապսակը երկար ելուստներով մարգարտաարծաթափայլ լուսապսակը։ Ելուստներն արեգակնային մթնոլորտի ամենաարտաքին մասերն են։ Արեգակն անընդհատ դեպի տարածություն է արտանետում նյութի բազմաթիվ մանրագույն մասնիկներ՝ պրոտոններ, էլեկտրոններ և այլ մասնիկներ, որոնց մասին դուք կարող եք կարդալ «Ատոմ» զրույցում։ Նյութի այդ մասնիկներն առաջացնում են այսպես կոչված արեգակնային քամի, որը ներթափանցում է ամբողջ Արեգակնային համակարգը։ Երբեմն Արեգակի մթնոլորտում տեղինն ունենում շատ ուժեղ պայթյուններ՝ այսպես կոչված արեգակնային բռնկումներ։ Արեգակի այն տեղամասից, ուր տեղի է ունեցել պայթյունը, դուրս են նետվում շատ արագ շարժվող մասնիկներ, որոնց թիվը խիստ մեծ է լինում։ Բաց տիեզերքում կամ Լուսնի վրա գտնվող տիեզերագնացների համար բռնկումների մի մասը վտանգավոր է։ Գիտնականները մշակում են արեգակնային բռնկումները կանխատեսելու և դրանցից պաշտպանվելու եղանակներ։ Արեգակը մեր մոլորակի վրա կյանքի գոյության աղբյուրն է, առանց արեգակնային ճառագայթների էներգիայի կյանքը։ Երկրի վրա անհնար կլիներ։ Ջուր չէ, որ նրան անվանում են «կենսատու»։ Արեգակի էներգիան ավելի ու ավելի լայնորեն է օգտագործվում զանազան սարքերում՝ արեգակնային ջեռուցիչներում, աղի ծովաջրի աղազատիչներում Արեգակը էներգիայի աղբյուր է նաև արևային մարտկոցների համար, որոնք տեղակայված են գրեթե բոլոր տիեզերանավերում և ավտոմատ կայաններում։ Գիտնականներն Արեգակի դիտումներ են կատարում աստղադիտարաններում արեգակնային աստղադիտակների օգնությամբ։ Կարևոր նշանակություն ունեն ուղեծրային աստղադիտարանները, որոնց Երկրի մթնոլորտը չի խանգարում
Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/163
Այս էջը հաստատված է