միանում արյան հոսքին: Արյունատար նուրբ անոթների՝ մազանոթների, պատերի միջով արյունը օրգանիզմի բոլոր հյուսվածքներին ու բջիջներին մատակարարում է ոչ միայն թթվածին, այլև ջուր, սննդանյութեր, աղեր և վիտամիններ: Միաժամանակ արյունը հյուսվածքներից հեռացնում է այն վնասակար նյութերը, որոնք գոյանում են նյութափոխանակության ընթացքում և կարող են թունավորել օրգանիզմը։ Այդ նյութերն օրգանիզմից դուրս են գալիս թոքերի, երիկամների, աղիքների և մաշկի միջոցով: Արյան մեջ կան հատուկ բջիջներ` թրոմբոցիտներ, որոնք մասնակցում են արյան մակարդմանը։ երբ որևէ արյունատար անոթ վնասվում է, ապա այդ տեղում առաջանում է մակարդուկ և խցանում վերքը։ Այժմ դուք գիտեք օրգանիզմում արյան ունեցած հսկայական դերի մասին: Զուր չէ, որ այն անվանել են կենսատու:
«Արշակ և Շապուհ»
4-րդ դարում Հայաստանի և Պարսկաստանի միջև տեղի էին ունենում երկարատև պատերազմներ և ընդհարումներ: Պարսկաստանի Շապուհ երկրորդ արքան կամենում էր նվաճել Հայաստանը և հնազանդեցնել հայոց Արշակ երկրորդ թագավորին: Բայց հայոց զորքը սպարապետ Վասակ Մամիկոնյանի գլխավորությամբ հերոսաբար կռվում էր պարսիկների դեմ, պահպանում երկրի անկախությունը: Շապուհ Երկրորդը, զենքի ուժով չհասնելով նպատակին, դիմում է խորամանկության: Նա իր երկիրն է հրավիրում Արշակ երկրորդին` խաղաղության պայմանագիր կնքելու պատրվակով և երդումներով երաշխավորում նրա կյանքի ապահովությունը: Արշակ Երկրորդը Վասակ Մամիկոնյանի ուղեկցությամթ մեկնում է Պարսկաստանի մայրաքադաք Տիզբոն: Հայոց թագավորի հավատարմությունը փորձելու համար Շապուհն իր աստղագուշակների ու կախարդների խորհրդով Հայաստանից բերել է տալիս հող և ջուր։ Հողը լցնում է իր ճեմասրահի հատակի կես մասին, վրան ջուրը շաղ տալիս ապա Արշակ երկրորդի հետ զրուցելով զբոսնում է այնտեղ։ Երբ պարսկական հողի վրա են քայլում, Շապուհ արքան հարցնում է Արշակին, թե ինչու է նա թշնամացել իր հետ, չէ՞ որ ինքը նրան սիրել է որդու պես, անգամ կամեցել է դստերը կնության տալ նրան: Արշակն, իբր հեզությամբ խոնարհվում է Շապուհի առջև, զղջում արածների համար։ Բայց հետո, երբ Արշակը ոտքը դնում է հայկական հողին, կերպարանափոխվում է, խոսում հպարտությամբ ու ըմբոստ և Շապուհին անվանում հափշտակիչ։ Շապուհն այդպես մի քանի անգամ փորձում է Արշակին և համոզվելով, որ նա հայրենիքում դարձյալ կըմբոստանա, շղթայակապ բանտարկում է նրան Անհուշ բերդում: Իսկ Վասակ Մամիկոնյանին մորթազերծ է անում, մեջը հարդ լցնում և կանգնեցնում Արշակի դիմաց, որ նա, իր քաջ ու սիրելի սպարապետին նայելով ավելի տառապի ու տանջվի։ Աուհետև զրույցը պատմում է, թե Արշակի պալատական Դրաստամատը պարսկական բանակում քաջագործություններ է կատարել և Շապուհը նրան բազմաթիվ պարգևներ է առաջարկել, բայց Դրաստամատը հրաժարվել է ամեն ինչից և խնդրել միայն, որ իրեն թողնեն մեկ օր ծառայելու իր թագավորին: Շապուհը թույլ է տվել։ Դրաստամատը արձակել է Արշակի շղթաները, հագցրել նրան արքայավայել, կազմակերպել ճոխ խնջույք, որի ժամանակ ինքն էլ, Արշակն էլ անձնասպան են եղել։