Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/189

Այս էջը հաստատված է

1987 թ․ ապրիլին Աֆղանստանում տեղի ունեցավ ժողովրդական հեղափոխություն ունեցավ և երկիրը հռչակվեց դեմոկրատական հանրապետություն։ Աֆղան ժողովուրդը հնարավորություն ստացավ կառուցելու իր ազատ ու երջանիկ ապագան։ Աֆղանստանի կառավարությունը վարում է խաղաղության և բարեկամության քաղաքականություն։

Աֆղանստանը և Խորհրդային Միությունը հարևաններ են։ Երկու երկրների միջև հաստատվել են բարեկամության և փոխշահավետ համագործակցության հարաբերություններ։

Աֆղանստանում քիչ են գործարանները, ֆաբրիկաները, ավտոճանապարհներն ու երկաթուղիները։ Բայց գնալով ավտոմեքենաներն ավելի ու ավելի շատ են փոխարինում ուղտերին ու ձիերին։ Սովետական ինժեներների ու բանվորների օգնությամբ խճուղի է բացվել Հինդուկուշի միջով, կառուցվել են էլևատորներ, նավթապահեստարաններ, գործարաններ, հացի կոմբինատ, հիդրոէլեկտրակայաններ։

Սովետական երկրաբաններն Աֆղանստանում հայտնաբերել են բնական գազ, որը 1967 թ․ սկսած խողովակաշարով բերվում է նաև ՍՍՀՄ

Աֆրիկա

Չորս կողմն անապատ է։ Մեկ դեղին ու շատ նուրբ ավազներ են, մեկ գորշ, հողմահարված քարեր։ Միգապատ երկնքից տապ