Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/207

Այս էջը հաստատված է

նշում նրանց տեխնիկական կատարելությունը, իմաստավորված ու ոգեշնչված կատարումը:

«Մենք ուզում ենք ոչ միայն պարել, այլև խոսել պարի լեզվով», - անվանի պարուհի Դալինա Ուլանովայի այս խոսքերում խոր իմաստ կա, արտահայտված է մեր բալետային արվեստը բովանդակալից դարձնելու համառ ձգտումը։ Այդ խոսքերը լրացնում են այն հիանալի բնորոշումը, որ Ա. Ս. Պուշկինը տվել է ռուսական բալետին` «...ոգեղեն թռիչք»։

Սովետական բալետի զարգացման գործում մեծ ավանդ ունի հայ մեծատաղանդ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը։ Նրա «Գայանե» և «Սպարտակ» բալետները հայտնի են նաև Սովետական Միության սահմաններից դուրս։ Նա է ստեղծել հայկական առաջին ազգային բալետը։

Հայ կոմպոզիտորները բալետներ են ստեղծել նաև ձեզ համար: Դրանցից են, օրինակ Կարեն Խաչատրյանի «Չիպոլինոն», Գևորգ Մելիք Մուրադյանի «Կարմիր գլխարկը», Էմմա Միհրանյանի «Աբու Հասանի մաշիկները» և այլ բալետներ:

Բախ Յոհան Սեբաստիան

Բախ ազգանունը կրող երաժիշտների տոհմը շատ հին է: Դեռևս 16-րդ դարում հացթուխ Ֆայտ Բախը ինքնամոռաց ցիտրա էր նվագում, քանի դեռ ջրաղացը չխկչխկալով ցորեն էր աղում: Հաջորդ բոլոր Բախերը նույնպես երաժիշտներ էին։ «Երաժշտական» այդ ազգանունը լայնորեն հայտնի էր ամբողջ Գերմանիայում: Դրա համար էլ, երբ ծնվեց Յոհան Սեբաստիան Բախը, ոչ ոք չէր կասկածում, որ նա երաժիշտ կդառնա։ Ճիշտ է, այն ժամանակ ոչ մեկը չէր կարող մտածել անգամ, որ Սեբաստիանն իր երաժշտության մեջ մարմնավորելու է այն ամեն լավագույնը, որ կուտակել էր ոչ միայն Բախերի հռչակավոր տոհմը, այլև` գերմանական ողջ ժողովուրդը:

Վաղ որբացած Սեբաստիանի ուսուցիչը նրա ավագ եղբայր Քրիստափորն էր։ Քառասուն տարի անընդմեջ նա նվագում էր միևնույն երգեհոնը` կատարելով միևնույն բազմաձայն օրհներգը: Նրա անվրդով տեսքը կարող էր վրդովել ուզած մարդուն, այն աստրճան չոր ու մանրախնդիր մարդ էր, որ նրա դասավանդած երաժշտությունը ատել միայն կարելի էր։ Բայց Սեբաստիանը լինում էր նաև ուրիշ Բախերի ընտանիքներում և գիտեր, որ ավագ եղբոր տաղտկալի վարժություններից զատ կա բոլորովին այլ մի երաժշտություն, և ամբողջ հոգով ձգտեց դեպի այն։ Երբ տանը մարում էին մոմերը և եղբայրը խոր քուն էր մտնում, Սեբաստիանը խարխափելով մոտենում էր հսկա պահարանին, ուր թաքնված էր «իսկական երաժշտությունը»։ Տղան ձեռքը խցկում էր երկաթե վանդակորմից ներս, ոլորում նոտաներն ու դուրս բերում։ Ամիսներ շարունակ նա լուսնի լույսի տակ աչքերը ցավեցնելու աստիճան արտագրում էր այդ նոտաները և ընդմիշտ փչացրեց տեսողությունը: Մի անգամ Քրիստափորը պատահմամբ Սեբաստիանին բռնեց «հանցանքի» վայրում և խլեց նոտաների տետրը: Հուսակտուր աղաչանքներն ու արցունքներն էլ չօգնեցին: Եվ միայն 25 տարի անց, եղբոր մահից հետո տետրը վերադարձրին Սեբաստիանին: Բայց այն նրան այլևս պետք չէր: Ինքնուրույն կյանքը Սեբաստիանն սկսեց 15 տարեկանից։ Իբրև երգիչ աշխատում էր երգչախմբում, ջութակահար էր նվագախմբում և երգեհոնահար եկեղեցում: Իսկ ազատ ժամերին երաժշտություն էր հորինում։ Սակայն նրա երաժշտությունն այն ժամանակվա հասարակությանը դուր չէր գալիս: