Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/214

Այս էջը հաստատված է

ձմերուկը սովոր է Աֆրիկայում, Կալահարի կիսաանապատում, որը ձմերուկի հայրենիքն է․ անձրևները խիստ սակավ են։

Կալահարիում կան քաղցրահամ, անհամ կամ դառը վայրի ձմերուկների ամբողջ մացառուտներ։ Ժամանակակից մշակովի ձմերուկը խոշոր է ու քաղցր և պահպանել է աֆրիկականի երաշտադիմացկունությունը։ Սովետական Միությունում ձմերուկի բանջարանոցներ կան նույնիսկ Կարակում անապատի ավազուտներում։ Մեր հանրապետությունում գերակշռում Են ձմերուկի կարմրամիս սորտերը։ Տեղական սորտերից առավել տարածված են Էջմիածնի շրջանում մշակվող միջին վաղահաս «Սուլթանը» և Արտաշատի ու Էջմիածնի շրջաններում մշակվող ուշահաս «Չիթը»։

Բանջարեղեն

Բանջարեղենը որ խոտանման բույսեր են, մարդու սննդի մեջ մուտք է գործել հազարավոր տարիներ առաջ։ Մարդիկ ուտում են դրանց որևէ հյութալի մասը՝ գազարի, բողկի, շաղգամի մսոտ արմատապտուղը, կաղամբի և հազարի (սալաթ) տերևները, ծնեբեկի ընձյուղները, ծաղկակաղամբի ծաղկաբույլերը, խավարծիլի տերևակոթունները, լոլիկի (պոմիդոր), վարունգի, սմբուկի (բադրիջան) պտուղները։

Բանջարեղենը ոչ միայն համեղ է, այլև շատ օգտակար: Բևեռային շրջանից այն կողմ կիտրոնենի չի աճում, բայց այնտեղի կլիման միանգամայն հարմար է շաղգամակաղամբի համար։ Շաղգամակաղամբի մեջ C վիտամինի քանակն ավելի պակաս չէ, քան կիտրոնի մեջ, իսկ այդ վիտամինը խիստ անհրաժեշտ է հյուսիսաբնակներին լնդախտով չհիվանդանալու համար․ նրանով հարուստ է նաև թթու դրած կաղամբը։

Վաղահաս ցրտադիմացկուն շաղգամը հասել է նույնիսկ սառցապատ Գրենլանդիա: Ինչո՞ւ է շաղգամի միջուկը նարնջագույն։ Շաղգամի մեջ կարոտին կա: Դա դեռևս A վիտամին չէ, որը երեխաներին օգնում է աճելու, պաշտպանում է հավկուրությունից և վարակիչ հիվանդություններից։ Դա նրա «կիսաֆաբրիկատն» է, որը մարդու օրգանիզմում փոխակերպվում է A վիտամինի։ Կարոտին կա տաքդեղում, լոլիկում, կարմրանարնջագույն բոլոր բանջարաբույսերում։ Սակայն ամենից վաղ այն հայտնաբերել են գազարի մեջ: Լատիներեն գազարին ասում են «կարոտա», այստեղից էլ «կարոտին» անվանումը:

Բանջարեղենը պարունակում է կալցիումի, մանգանի, նատրիումի, երկաթի, ֆոսֆորի և հատկապես կալիումի հանքային աղեր, որոնք խիստ անհրաժեշտ են մարդուն։ Երկաթի աղերը շատ են դդմի և լոլիկի մեջ։ Այդ աղերը հարկավոր են, առանձնապես, երեխաներին և տարեց մարդկանց։

Հազարը և վարունգը ախորժաբեր են, բուրավետ տաքդեղը յուրօրինակ համ է տալիս կերակուրներին:

Երբ մարդը միս է ուտում, ուժերն ավելանում են, որովհետև միսը հարուստ է սպիտակուցներով։ Լոբին, ոլոռը, ընդավորները անվանում Են բուսական միս։ Նրանք նույնպես հարուստ Են սպիտակուցներով։

Բանջարեղենը ոչ միայն պահպանում է մարդու առողջությունը, այլև օգնում է ապաքինվելու հիվանդներին։ Ճիշտ ժամանակներում շատ մեծ տեղ էին տալիս, օրինակ, սոխին համարելով այն հազար ու մի հիվանդության դեղ։ Ինչո՞ւ են սոխ մաքրող մարդու աչքերն արցունքոտվում։ Կտրված սոխուկից արտադրվում են ցնդող նյութեր՝ եթերայուղեր, որոնցով բույսը պաշտպանվում է։ Սովետական գիտնական Բ․ Պ․ Տոկինն ապացուցել է, որ բույսերի, մասնավորապես, սխտորի, սոխի, կծվիչի (ծովաբողկ) ցնդող գոյացումները, որոնց նա անվանել է ֆիտոնցիդներ, ոչնչացնում են վնասակար բակտերիաներին։ Ֆիտոնցիդներն ընդունակ են պաշտպանելու ոչ միայն բույսը, այլև մարդկանց։

Երկրագնդի վրա հայտնի են ավելի քան հարյուր տեսակի բանջարաբույսեր։ Միանգամից չէ, որ նրանք զբաղեցրել են իրենց տեղը դաշտում և բանջարանոցում։ Հին հույները վայրի մաղադանոսից պսակներ էին հյուսում օլիմպիական խաղերում հաղթողների համար։ Հնդկացիների լոլիկը Եվրոպայում սկզբում տնկում էին ծաղկաթմբերին՝ գեղեցկության համար։ Ամերիկայից բերված առաջին լոլիկի պտուղները դեղին էին, և իտալացիներն այն անվանեցին «պոմո դորո»՝ ոսկե խնձոր։ Այստեղից էլ առաջացել է լոլիկի մեր առօրյա անվանումը պոմիդոր։

Մարդու հոգատար ձեռքերով վայրի ձևերից վերափոխվելով մշակովի բույսերի՝ բանջարեղենի տեսակները խիստ փոխվել են։ Գազարը կարմրել է, նրա մեջ ավելացել