Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/216

Այս էջը հաստատված է

ուղևորությունից հետո։ Ընդունելությունը բացառիկ էր «Նոր դար» լրագրում դրվատական հոդված է գրում հայտնի դերասան Պետրոս Ադամյանը։

Մի առիթով նկարչի մասին Ալեքսանդր Շիրվանզադեն գրել է․ «Ես տեսա շատ գեղեցիկ պեյզաժներ, բայց, նրանցից շատ քչերում իմ աչքը կարողացավ նկատել օդի այնքան թափանցիկություն ջրի և լույսի այնքան հաջող միավորություն որքան Բաշինջաղյանի նկարների մեջ»։

1900 թ․ նկարիչը ֆրանսիական մամուլի գովեստի խոսքերն է վաստակում իր չորս աշխատանքներ(«Ամպեր», «Կոչկայի լիճը», «Դարիալի կիրճը», «Արարատ») համար, որ ցուցադրել էր Փարիզում 1911 թ․ Պետերբուրգում կազմակերպված ցուցահանդեսին նրա ներկայացրած կտավները («Խաչատուր Աբովյանի տնակը Քանաքեռում», «Ալազանի հովիտը», «էջմիածնի լիճը», «Սևանը վերջալույսին») դիտելուց հետո մի ռուս քննադատ ասել է. «Բոլոր հինգ հարյուր նկարների մեջ ճշմարիտն ասած ամենից առաջ աչքի են ընկնում Բաշինջաղյանի բարձր տրամադրությամբ ոգեշնչված բնանկարները»։

Գ Բաշինջաղյանի ցուցահանդեսները հետագայում մեծ հաջողություն են ունեցել Մոսկվայում, Կոստանդնուպոլսում, Բաքվում, Երևանում և այլուր։ Նկարչին իրենց բանաստեղծական ձայներն են հղել Հովհաննես Թումանյանը, Ալեքսանդր Ծատուրյանը: Ապրելով Հայաստանից դուրս, հիմնականում Թիֆլիսում, նա ջերմ սիրով էր կապված հայրենի երկրի, նրա մարդկանց ու մշակույթի հետ։ Ինչպիսի ոգեշնչվածությամբ է նա նկարել Հայաստանը։ Ութ օր Էջմիածնում կտուրի վրա է քնել, որպեսզի արշալույսին տեսնի Արարատի գագաթը, ժամերով քայլել է Սևանի ափին՝ լիճը լուսնյակ գիշերով դիտելու համար, Արագածի փեշերն է ելել կամ նստել Անիի ավերակների առջև։ Ու նկարել է բնության խաղաղ տրամադրությունը խոր ապրումներով, բանաստեղծական հուզականությամբ, հայրենիքի հանդեպ ունեցած սիրով։

Սովետական իշխանության տարիներին մեծ բնանկարչի կտավները ցուցադրվել են մեր հանրապետության խոշոր քաղաքներում, Մոսկվայում, Լենինգրադում, Լիգայում, Թբիլիսիում և այլուր։

Գ․ Բաշինջաղյանը նաև գրող էր, պատմվածքների, նովելների, ակնարկների, պիեսների, հուշագրությունների, բանասիրական, հետաքրքրական ուսումնասիրություններ հեղինակ։ Նրա աճյունը հանգչում է Սայաթ-Նովայի շիրիմի կողքին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու գավթում։

Բաոբաբ

Այս ծառը, թեև ապրում է 4 – 5 հազար տարի, այնքան էլ բարձր չէ 18 — 25 մ։ Փոխարենն ուղղակի զարմանահրաշ է բնի հաստությունը շրջանագիծը հասնում է 25 մ-ի։ Բաոբաբը գրկելու համար մի ամբողջ դասարան պետք է միմյանց ձեռք բռներ։ «Բաոբաբը մեծ է, բայց նրանից փոքրիկ խարույկ, իսկ չես վառի»,– ասում են աֆրիկացիները։

Ինչպե՞ս թե։ Այդպիսի խոշոր ծառից կարելի է այնքան վառելափայտ մթերել։ Բայց արի ու տես, որ այդ վառելափայտն անօգուտ կլիներ․ բաոբաբի բնափայտը չի այրվում։

Բաոբաբն ուրիշ առանձնահատկություններ էլ ունի։ Օրինակ, տերևաթափ է լինում ոչ թե ձմռանը, այլ ամռանը Աֆրիկայում, ուր աճում է բաոբաբը, ամռանը շատ շոգ է։ Իսկ տերևները խոնավություն են գոլորշիացնում։ Բաոբաբն էլ, որպեսզի քիչ խոնավություն կորցնի, շոգին է տերևաթափ լինում։ Իսկ ձմռանը, երբ սկսվում է անձրևների շրջանը, նորից ծածկվում է թաթաձև տերևներով և խոշոր, մինչև 20 սմ տրամագիծ ունեցող սպիտակ ծաղիկներով։ Բաոբաբի պտուղները երկար են, վարունգանման, հյութալի, քաղցրահամ միջուկով, որը կարելի է ուտել։