Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/223

Այս էջը հաստատված է

միշտ ամեն ինչ հասկանում է։ Եթե դուք այդպիսի ընկեր ունեք, պահպանեցեք նրան, ամեն դատարկ բանի համար մի գժտվեք հետը և միշտ պատրաստ եղեք օգնելու։ Հավատարմությունն ընկերության մեծագույն օրենքն է։

Բարոն Մյունխհաուզեն

Երկու հարյուր տարի առաջ Գերմանիայում մի բարոն Մյունխհաուզեն էր ապրում։ Նա գլխին ծիծաղաշարժ, բարալիկ հյուսքով կեղծամ ուներ և պճնամոլի պես էր հագնվում։ Երեկոյան նրա մոտ հավաքվում էին ընկերներն ու հարևանները և բոցկլտացող բուխարու շուրջը նստած լսում հյուրասեր տանտիրոջ պատմությունները։ Ժամանակին նա քաջարի զինվորական էր եղել և շատ էր ճամփորդել։ Մյունխհաուզենի հիշողությունները բարձրաձայն քրքիջ էին առաջ բերում այնքան որ անհավանական էին երիտասարդության տարիների նրա արկածները։ Մի անգամ որսի ժամանակ նա եղջերուի վրա կրակում է բալի կորիզով, որովհետև մոտը գնդակ չուներ։ Մեկ տարի անց Մյունխհաուզենը նորից է հանդիպում այդ եղջերուին։ Կենդանու ճակատին բուսել էր հասուն բալերով ծանրաբեռնված մի հրաշալի բալենի։ Այս անգամ արդեն որսորդը անուշ արեց (և եղջերուի տապակած միս, և բալի կոմպոտ)։ Այսպիսի մի դեպք էլ է եղել. Մյունխհաուզենի վրա հարձակվում է կատաղած մի շուն Բարոնն էլ վերցնում և ուսերից վայր է նետում ծանր մուշտակը։ Գազազած շունը հարձակվում է դրա վրա։ Մուշտակը կատաղում է և պատառ-պատառ անում բարոնի բոլոր հագուստները, նույնիսկ նոր համազգեստը։ Բարոնն ստիպված գնդակահարում է մուշտակին։ Մյունխհաուզենը ընկերներին պատմում էր նաև, թե ինչպես է մի անգամ կենդանի գայլից տիկ հանել, ինչպես է թռել թնդանոթի արկին նստած կամ Լուսին մագլցել բակլայի երկար ցողունով։ Իսկ մի անգամ էլ բարոնն ինքն իր մազերից բռնած իրեն դուրս է քաշել ճահճից։ Բարոնի արկածները նկարագրող գիրքը գրել է գերմանացի գրող Է․ Ռասպեն։ Որոշ գիտնականներ ենթադրում են, որ նա գրի է առել ինչ-որ ժամանակ իրոք ապրած Մյունխհաուզենի պատմածները։ Ուրիշները գտնում են, որ Ռասպեն ժողովել է ժողովրդական ծիծաղաշարժ պատմությունները պարծենկոտ ռազմիկի մասին և ինքն է հորինել բարոն Մյունխհաուզենին։ Մյունխհաուզենի զարմանալի ու անհավանական արկածների մասին գիտեն աշխարհի բոլոր երեխաները։ Ախր չափից դուրս հետաքրքրաշարժ արկածներ էր հորինում։ Նա և դեռ հավատացնում էլ էր որ ինքն աշխարհի ամենաճշմարտախոս մարդն է։ «Բարոն Մյունխհաուզենի արկածները» գիրքը թարգմանվել է նաև հայերեն և լույս տեսել մի քանի անգամ, վերջին անգամ 1978 թ։ Դուք կարող եք գրադարանից վերցնել ու կարդալ այն։

Բաուման Նիկոլայ Էռնեստովիչ

Այդ օրը ոստիկանները վխտում էին 1905 Կիևի Կայարանի շուրջը, ուշադիր զննում յուրաքանչյուր ուղևորի Օրը ցերեկով