Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/240

Այս էջը հաստատված է

բիլինաներում: Ահա տավղահար Սադկոն նստած ժեռ քարին՝ ծովերի արքայի պահանջով այնպես է նվագում իր սոսի տավիղը, որ.

Վեր ելավ տեղից պարեց ծովարքան կապուտակ ծովում...

Բիլինաներում արտահայտված է ռուս ժողովրդի պայքարը զավթիչների դեմ և հավատը իր դյուցազնական ուժի հանդեպ:

Ռուս դյուցազունների և նրանց քաջագործությունների մասին դուք կարոդ եք կարդալ հետևյալ գրքում.

Թումանյան Հովհ., «Մուրոմցի Իլիան կռվում է Վլադիմիր իշխանի հետ», Ե., «Սովետական գրող», 1980։

Բիրմա

(Բիրմայական Միության Սոցիալիստական Հանրապետություն)

Բիրմա պետությունը գտնվում է Հարավ-Արևելյան Ասիայում՝ Բենգալական ծոցի ափին:

Երկրի հյուսիսից հարավ հոսում է Իրավադի մեծ նավարկելի գետը: Արգավանդ գետահովիտը խիտ բնակեցված է և զբաղեցված բրնձի դաշտերով: Բիրմացիների մեծամասնությունն այստեղ է ապրում: Բիրմայի բոլոր սահմանամերձ շրջանները զառիկող լեռներ են՝ ծածկված արևադարձային խիտ անտառներով: Լեռներում ապրում են զանազան ցեղեր:

Անտառներում շատ կան խոշոր ու կլորավուն տերևներով հնդկակաղնու ուղիղ ու բարձր ծառեր, որոնց բնափայտը շատ ամուր է ու դիմացկուն և այնքան ծանր, որ սուզվում է ջրում: Հնդկակաղնու բնափայտը գրեթե չի փտում, դրա համար էլ լայնորեն օգտագործում են նավաշինության մեջ։ Այն նաև արտահանում են այլ երկրներ: Արտահանվում են նաև բրինձ ու նավթ, որոնք երկրի գլխավոր հարստությունն են: Անտառահատման վայրերում, հանքերում և որպես փոխադրամիջոց բիրմացիները հաճախ օգտագործում են ընտելացած փղեր: Անտառներում շատ կան նաև վայրի փղեր, արևադարձային այլ կենդանիներ՝ կապիկներ, սիրամարգեր, վագրեր:

Բիրմայում տարին բոլոր շոգ է, բայց, այնուամենայնիվ, կլիմայական երկու սեզոն կա՝ անձրևային-ամառային և չորային-ձմեռային։ Շատ բիրմացիներ այժմ էլ ապրում են բարձր ցցագերանների վրա կանգնեցրած տներում, որոնք պատրաստվում են փայտից