որոնց աջակցում էին հեղափոխության Ռուսաստանի ներսում գտնվող թշնամիները, հարձակվեցին սովետական երիտասարդ հանրապետության վրա: Բանվորների ու գյուղացիների առաջին պետության կենաց և մահու խնդիրն էր դրված։ Երկրի համար դժվարին այդ շրջանում լենինյան զվարդիայից աճեցին հիանալի շատ զորավարներ ու զորապետներ: Դուք անշուշտ արդեն լսել եք Ս. Մ. Բուդյոննու փառապանծ լեգենդար հեծելազորի մասին, որը մարտում երբեք չէր պարտվում: Ս. Մ. Բուդյոննին և Կ. Ե. Վորոշիլովը պարտիզանական մի փոքր ջոկատից ստեղծեցին: Առաջին հեծյալ բանակը, որը ջախջախիչ հարվածներ էր տեղում սովետական երիտասարդ հանրապետության թշնամիների գլխին, 1935 թ Ս. Մ. Բուդյոննին դարձավ Սովետական Միության առաջին հինգ մարշալներից մեկը: Մարշալի կոչում շնորհվեց նաև Կ. Ե. Վորոշիլովին: Կարմիր բանակի մարտական զորավարներից էր Մ. Վ. Ֆրունզեն: Ավելի քան 20 տարի հայրենիքի պաշտպանության գործին էր նվիրված Վ. Կ. Բլյուխերը: Քաղաքացիական պատերազմի նշանավոր զորապետներից էին լեգենդար Ն. Ա. Շչորսը, հայ ժողովրդի պանծալի զավակ Գայը (Հ. Բժշկյան): Կարճ, բայց պայծառ կյանքով ապրեց հեռավոր Արևելքի պարտիզանական կռիվների ղեկավարներից մեկը` Ս. Դ. Լազոն։ Բաքվի 26 կոմիսարերի շարքում հերոսաբար զոհվեց Բաքվի բանվորների դեպուտատների սովետի առաջին նախագահ, Կովկասի գործերի արտակարգ կոմիսար Ս. Գ. Շահումյանը։ Հաղթանակ տանելով միջազգային իմպերիալիզմի և ներքին հակահեղափոխության միացյալ ուժերի դեմ` երկրի բանվոր դասակարգը, բոլոր աշխատավորները ձեռնամուխ եղան գլխավոր խնդրի լուծմանը` սոցիալիստական հասարակարգի կառուցմանը: Սովետական իշխանությունը դիմացավ բոլոր փորձություններին և գործով ապացուցեց, որ արտահայտում և պաշտպանում է ժողովրդի շահերը: Լենինյան կուսակցության երեք հեղափոխությունների քաղաքացիական պատերազմի բովով անցած փառապանծ գվարդիականներն սկսեցին ղեկավարել խաղաղ շինարարությունը, կենսագործել նոր կյանքի կառուցման Լենինի մշակած պլանը։ Գյուղացու որդի պետրոգրադցի բանվոր Մ. Ի Կալինինը դարձավ սովետական պետության գերագույն մարմնի ղեկավարը` Վ. Վ. Կույբիշևը, որը Ֆ. Է. Ձերժինսկու մահից հետո գլխավորում էր երկրի գերագույն տնտեսական մարմինը (ԺՏԳԽ), աչքի ընկնող դեր կատարեց մեր երկրում սոցիալիստական բարեփոխությունների իրականացման գործում: Սովետական կառավարության առաջին ժողկոմներից էր Ս. Վ. Լունաչարսկին։ Տասներկու տարի նա ղեկավարում էր Ռուսաստանյան հանրապետության ժողովրդական լուսավորությունը վիթխարի աշխատանք էր ծավալում նոր սովետական դպրոցի ստեղծման, անգրագիտության վերացման, սոցիալիստական մշակույթի ստեղծման ու զարգացման գործում։ Պանծալի իրադարձություններով և լեգենդար հերոսներով հարուստ է Սովետական Միության կոմունիստական կուսակցության պատմությունը։ Մենք ձեզ պատմեցինք լենինյան գվարդիայի միայն մի քանի մարտիկների մասին: Մենք ուզում ենք, որ այս փոքր զրույցը ձեր մեջ հետաքրքրություն առաջացնի ավելի մոտիկից ծանոթանալու մեր կուսակցության հերոսական պատմությանը, նրա հիանալի զավակներին:
Վ. Ի. Լենինի մերձավոր զինակիցների մասին պատմում է հետյալ ժողովածուն. Жизнь в борьбе, Л., «Дет. лит.», 1972
Բոր Նիլս
1943 թ. աշնանային մի մութ գիշեր Դանիայի ափերից գաղտնի հեռացավ փոքրիկ մի նավ։ Բարեհաջող անցնելով Էրեսուն նեղուցը՝ նավը խարիսխ նետեց Շվեդիայում։ Ափ իջան հիտլերականներից փախած երկու մարդ: Մի քանի ժամ անց փախստականներին ռմբակոծիչով ուղարկեցին ԱՄՆ: Ինքնաթիռում տեղ չկար, դրա համար էլ սկզբում վերցրին միայն ավագին և տեղավորեցին ռմբախցում: Ո՞վ էր այդ խորհրդավոր դանիացին: Ինչո՞ւ համաշխարհային պատերազմի այդ թեժ պահին այդքան ջանք, ժամանակ ու միջոցներ ծախսեցին նրան Դանիայից ԱՄՆ հասցնելու համար: Դա 20-րդ դարի մեծ գիտնական, ֆիզիկոս Նիլս Բորն էր: Իսկ ֆաշիստները հետապնդում էին նրան իրենց ձեռքը գցելու համար, որովհետև հույս ունեին նրա