մետալուրգիական շատ գործարաններ։ Մայրաքաղաքը Բրազիլիա քաղաքն է։ Բրազիլիայի տարածքով, արևադարձային անտառների խուլ թավուտներով հոսում է աշխարհի ամենախոշոր ու ամենագեղեցիկ գետերից մեկը՝ Ամազոնը։ Կարելի է օրեր շարունակ նավարկել Ամազոնում և ճանապարհին ոչ մի բնակավայր չտեսնել։ Գետի մակերևույթին շատ մոտիկ սլանում են կանաչ թութակների երամները, երբեմն–երբեմն ճյուղերից դուրս է նայում կոլիբրին։ Թավուտում կոտրատվող ճյուղերի ճարճատյուն է լսվում այնտեղ ցատկոտում են անհամար կապիկները. Ծանծաղուտում արևկող են անում կոկորդիլոսները։ Հազվադեպ, միայն հեռվում, ծառերից վեր, ճամփորդի աչքին կզարնի խարույկի ծուխը նշանակում է, մոտերքում հնդկացիների բնակավայր կա։ Նախքան պորտուգալացիների ափ իջնելը, երբ հնդկացիներն իրենք էին երկրի տերը, նրանք մի քանի միլիոն էին։ Իսկ այժմ շատ սակավաթիվ են։ Մեծամասնությունը զոհ գնաց նվաճողների բռնություններին ուժից վեր աշխատանքին սովին ու հիվանդություններին։
Բայց Բրազիլիայում միայն հնդկացիները չէ, որ վատ են ապրում։ Ծանր է նաև բրազիլական գյուղացիների ու բանվորների կյանքը։ Օրինակ, երբ սկսվում է երաշտների ժամանակը, հազարավոր գյուղացիներ, ունեցած-չունեցածը բարձելով սայլերին, լքում են հարազատ վայրերը և բռնում թափառումների ճամփան դեպի հարավի մեծ քաղաքները հուսալով գոնե այնտեղ աշխատանք գտնել և սովամահությունից փրկել իրենց երեխաներին։
Բրազիլիայի Ժողովուրդը պայքարում է ընդդեմ կալվածատերերի և կապիտալիստների՝ հանուն լավ կյանքի։ Այդ պայքարը, թեև, շարունակվում է արդեն շատ տարիներ բայց ժողովուրդը վստահ է, որ կգա հաղթանակի օրը, և ինքը կսկսի նոր կյանք կառուցել հայրենի չքնաղ հողում։
Բրածո բույսեր և կենդանիներ
Միլիոնավոր տարիներ առաջ այնտեղ, ուր այժմ տարին բոլոր ձյուն է նստած, տաք էր։ Մենք գիտենք, օրինակ, որ 500 մլն տարի առաջ ցամաքն անբնակ էր, իսկ կյանք գոյություն ուներ միայն ծովերում և օվկիանոսներում։ Գիտենք նաև, որ մոտ 400 մլն տարի առաջ ցամաքի վրա հայտնվեցին առաջին երկկենցաղներն ու միջատները։ Այդ ամենը մարդիկ ինչպե՞ս իմացան։ Մեր մոլորակի հեռավոր անցյալի մասին պատմում են հնադարյան կենդանիների այն ժամանակներից պահպանված խեցիներն ու կմախքները, բույսերի ու կենդանիների՝ քարերի վրա թողած դրոշմները։
Հավերժական սառցույթում, քարանձավների տաք օդում նավթահորերում մահացած կենդանիները լավ են պահպանվում։ Լենինգրադի կենդանաբանական թանգարանում մամոնտի մի խրտվիլակ կա։ Կենդանուն գտել են Սիբիրի Բերյոզովկա գետակի ափին ճավերժական սառցույթում պահպանվել են ոչ միայն կմախքը, այլև մկանները, կաշին և բուրդը։ Գիտնականները որոշեցին, որ մամոնտն ապրել է 11 հզ տարի առաջ հատուկ սարքերի օգնությամբ գիտնականները կարողանում են ստույգ իմանալ հնադարյան կենդանիների և բույսերի մնացորդների տարիքը։
Մոնղոլիայի անապատներում գիտնականները հայտնաբերեցին հնադարյան մողեսների հսկա կմախքներ։ Այդ կմախքներով գիտնականները վերականգնեցին հնադարյան շատ կենդանիների, օրինակ, 27 մ երկարություն ունեցող վիթխարի մողեսի՝ դինոզավրի, ատամնավոր թռչնի արխեոպտերիքսի, հնադարյան ծովերի գիշատչի տասներկու մետրանոց իխտիոզավրի, արտաքին տեսքը։
Երբեմն գտնում են ծառերի քարացած բներ, քարերի վրա տերևների ու մանր