է լավագույն բույսերի ընտրության ժամանակ, որով զբաղվում է նոր սորտեր ստեղծող գիտնական-սելեկցիոները։
Արմատը սննդանյութերը ոչ միայն որոնում ու հայթայթում է, այլև պահեստավորում, և յուրատեսակ ստորգետնյա քիմիական լաբորատորիա է: Ծխախոտի արմատներում, օրինակ, կուտակվում է նիկոտին, կոկսագիզի արմատներում առաջանում է կաուչուկ, գագարի արմատներում ընդերվում են շաքար ու կարմիր կարոտին, իսկ կարոտինից մարդու կամ կենդանու օրգանիզմում գոյանում է A վիտամին: Արմատը նաև դիսպետչեր է, այսինքն՝ նա է բաշխում սննդանյութերը, ապահովում ցողունի և տերևների աճը։
Տերևներն ու արմատները տարբեր խնդիրներ են կատարում, բայց նրանց աշխատանքը մեկ ամբողջություն է կազմում, հողից ջուր և աղեր կլանելու համար արմատը պետք է շնչի, բայց նա շնչել չի կարողանա, եթե չստանա տերևների պատրաստած շաքարը:
Մակաբույծ բույսերը, միջատների թրթուրները, վնասատու մանրէները արմա տի թշնամիներն են։ Բայց նա նաև օգնականներ ունի: Անխոնջ հողավար անձրեվորդերը հաճախ են նրա համար ճանապարհ բացում: Կան և անտեսանելի բարեկամներ, օրինակ, ընդավոր բույսերի արմատների վրա բնակվող պալարաբակտերիաները։ Սրանց շնորհիվ ընդավորներն ազոտ են ստանում ոչ միայն հողից, ինչպես մնացած բույսերը, այլև օդից.
Գյուղատնտեսական բույսերը մշակելիս մարդը փխրեցնում և պարարտացնում է հողը: Որքան լավ աշխատեն արմատները, այնքան առատ կլինի բերքը։
Բուսաբանական այգի
Զարմանահրաշ ծառ է սեքվոյան: Նրա բարձրությունը հասնում է 150 մ-ի, իսկ դա ավելի բարձր է, քան Երևանի երկաթուղային կայարանատունն իր սայրով: Սեքվոյայի կեղևի հաստությունը 70 սմ է, այսինքն ավելի հաստ, քան որոշ տների պատեր: Իսկ առանձին սեքվոյաների կոճղին կարող է տեղավորվել, նույնիսկ մի փոքր նվագախումբ։ Զարմանալի է նաև ճահիճները չորացնող նվենին։ Նրա արմատներն աշխատում են պոմպի նման, արևին կողքով նայող տերևները ստվեր չեն գցում։ Զմայլելի է և վիկտորիա-ռեգիան ջրաշուշաններից ամենամեծը։ Նրա ծաղիկները, որ բացվում են սոսկ երկու երեկո և երկու գիշեր, չորս անգամ փոխում են իրենց գույնը ճերմակից մինչև մուգ կարմիրը։ Երեք տարեկան աղջնակը, անդերսենյան Մատնաչափիկի նման, կարող է հանգիստ տեղավորվել վիկտորիա-ռեգիայի լաստ հիշեցնող երկու մետրանոց տերևին:
Հարավային Ամերիկան վիկտորիա–ռեգիայի հայրենիքը, Հյուսիային Ամերիկան սեքվոյայի բնօրրանը, և Ավստրալիան՝ նվենու բնաշխարհը, մեզանից շատ հեռու են: Եվ չնայած դրան, կարելի է մեկ օրվա ընթացքում «շուրջերկրյա ճանապարհորդություն» կատարել, տեսնել թե սեքվոյա ու նվենի, թե վիկտորիա-ռեգիա ու աֆրիկյան արմավենիներ, թե ալպիական կակաչներ ու տայգայի մայրիներ և թե հասունացող ադամաթզենիներ (բանաններ): Դրա համար պետք է միայն գնալ բուսաբանական այգի: Նրա դռները բաց են բոլոր նրանց առջև, ով ցանկանում է ծանոթանալ հայրենի երկրի և ողջ երկրագնդի բուսական հարստությանը: Այստեղ էքսկուրսիայի են գալիս դպրոցականները, իրենց պարապմունքների համար այգու կենդանի հավաքածուից ու հերբարիումներից