Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/285

Այս էջը հաստատված է

այլ սպասում է, որ այն լողալով մոտենա իրեն: Ձկները չեն տեսնում ջրիմուռների մեջ թաքնված գիշատչին. գայլաձկան խալերով ու զոլերով ծածկված մոխրագույն կամ մոխրականաչ մաշկը քողարկվելու հիանալի «զգեստ» է: Հենց որ զոհը հայտնվում է նրա կողքին, գայլաձուկը կայծակի արագությամբ հարձակվում է վրան և ավարն արդեն չի կարող դուրս պրծնել նրա սուր թրանման ատամներով հսկա երախից:

Գայլաձուկը գիշատիչ է: Նա հարձակվում է թե մանր և թե խոշոր ձկների վրա, կուլ տալիս սագի և բադի ճուտիկներին ջրի հատակը, քարշ տալիս նույնիսկ մեծ բադերի և կտցարների:

Ձկներին և թռչուններին ոչնչացնելով՝ գայլաձկներն անշուշտ վնաս են պատճառում։ Սակայն որսալով առաջին հերթին հիվանդ և թույլ ձկներին՝ նրանք կանխում են հիվանդությունների տարածումը ջրամբարների բնակիչների մեջ:


Գառնի

Գեղամա լեռների ճյուղերից մեկը ծունկ է տալիս Ազատ գետի աջ ափին և դառնում եռանկյունաձև բարձրիկ հրվանդան։

Հենց այդ հրվանդանի վրա է Գառնիի՝ 24 սյուներով հրաշակերտ տաճարը, որը հեթանոսական ժամանակներից մեզ հասած եզակի կառույցներից է Սովետական Միության տարածքում։

Բայց միշտ է կանգուն եղել այն։

Տաճարը կառուցվել է 77 թ և կանգուն մնացել շուրջ 1600 տարի Հայաստանի ամենաերկարակյաց այս շինությունը փլվել է 1679 թ. հունիսի 4-ի կործանարար երկրաշարժից. ժամանակի պատմիչ Զաքարիա Սարկավագի հավաստմամբ: Երկրաշարժի ցնցումն այնքան ուժեղ է եղել, որ մի քանի տոննա կշիռ ունեցող քարերը դյուրությամբ բեկվել են տաճարից, օդ բարձրացել փետուրի պես և թափվել մոտակա ձորը:

Դրանից հետո ճարտարապետական հնամենի կոթողը կիսավեր է մնացել մոտ 300 տարի: 1909—1911 թվականներին անվանի գիտնական Նիկողայոս Մառը տաճարի հիմքի մոտ է հավաքել ցիրուցան եղած կապտավուն որձաքարերը՝ հուսալով, որ մի օր կվերականգնվի հայոց այս գեղեցկաշեն կառույցը։ Սակայն հետագայում քանդակազարդ շատ խոյակներ ու սյուներ անհետացել են և նորոգող ճարտարապետները դրանց հետքերը որոնել են Գառնիից հեռու ընկած վայրերում: Գառնիի տաճարը վերականգնվել է ճարտարապետ Ա. Սահինյանի նախագծով և անմիջական ղեկավարությամբ 1969—1975 թվականներին:

Ենթադրվում է, որ սյունազարդ տաճարը նվիրված է եղել արևի հայոց աստված Միհրին։ 24 սյուները խորհրդանշել են օրվա 24 ժամերը:

Հետագայում տաճարը եղել է Հայոց Տրդատ Գ թագավորի քրոջ՝ Խոսրովիդուխտի ամառանոցը՝ հովանոցը: Պատմիչներն այն կոչել են նաև Տրդատի թախտ կամ Տրդատի սարավույթ:

Տաճարի կողքին հնում եղել են պալատական շենքեր: Պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը, որ պատրաստված է 15 գույնի բնական քարերից և պատկերում