Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/288

Այս էջը հաստատված է

Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոն

- Բոլոր, բոլո՜ր մանուկներին...

Տարիներ առաջ, 1970 թ., այսպիսի մի կոչ արձակվեց մոլորակի երեխաներին Սովետական ձայաստանի մայրաքաղաք Երևանում ստեղծված մանկական առաջին պատկերասրահից.

«...Բոլոր նրանց, ովքեր սիրում են երկինք ու արև, հող ու հեքիաթ, ովքեր սիրում են նկարել, այստեղ սպասվում են հետաքրքիր հանդիպումներ գեղեցկի, մաքրության, անկեղծության, բարի երազների հետ»։

Եվ երեխաներն արձագանքեցին: Պատկերասրահի հասցեով աշխարհի տարբեր ծայրերից սկսեցին ստացվել նամակներ, մանկական նկարներ պարունակող վաքրիկ ծանրոցներ: Տատիկների, պապիկների, հայրիկների ու մայրիկների ձեռքերը բռնած, մեծ ու վաքր թղթապանակներ թևատակերին՝ մանկական պատկերասրահի շենքն էին գալիս տարբեր տարիքի երեխաներ:

Մանկական պատկերասրահի ստեղծման հիմք ծառայեց 1968 թ. Երևանի ըկարչի տանը կազմակերպված «Աշխարհը երեխաների աչքերով» մանկական ստեղծագործությունների ցուցահանդեսը: 1975 թ. Անգլիայի պրեմիեր մինիստր Հարոլդ Վիլսոնը պատկերասրահին նվիրաբերեց անգլիացի երեխաների 150 աշխատանք: Մանկական պատկերասրահն այժմ իր ֆոնդերում ունի ավելի քան 150 000 ստեղծագործություն աշխարհի 90 երկրներից: Դրանք տարբեր բնույթի աշխատանքներ են՝ գեղանկարներ, գորգ, գոբելեն, կարպետ, ձեռագործ, ապլիկացիա, դեկորատիվ տիկնիկներ, ժանեկագործության, արծաթագործության նմուշներ և այլն: Պատկերասրահի ֆոնդերից տարբեր տարիների աշխատանքներ են ուղարկվել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իտալիայում, Չեխոսլովակիայում կազմակերպված ցուցահանդեսներին։ Պատկերասրահը 1975 թ. արժանացել է ՀԼԿԵՄ, 1980 թ. ՀամԼԿԵՄ մրցանակների:

- Բոլորի՜ն, բոլորի՜ն, բոլորի՜ն...

Այս անգամ արդեն Հայաստանի երեխաներին դիմեց մանուկների Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը, որն ստեղծվեց 1978 թ., մանկական պատկերասրահի հիման վրա պատկերասրահ, որ տարիների ընթացքում վերածվեց մանկական ստեղծագործության մի իսկական թանգարանի: Ժամանակի ընթացքում հանրապետական կենտրոնն իր մեջ ներառեց արվեստի տարբեր տեսակների ստեղծագործական ուսուցման օղակներ՝ մանկապատանեկան-թատերական, դեկորատիվ-կիրառական և կերպարվեստի փորձարարական