Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/295

Այս էջը հաստատված է

Գետ

Գրեթե յուրաքանչյուր գետ սկիզբ է առնում գետնի տակից բխող աղբյուրից: Փոքրիկ առվակները միախառնվում են և դառնում գետակներ, փոքր գետակները` գետեր։ Սրանք իրենց մեջ են առնում ստորգետնյա ջրերն ու տեղումները: Գետի սկիզբը կոչվում է ակունք: Այն տեղը, ուր գետը թափվում է օվկիանոսի, ծովի, լճի կամ մեկ ուրիշ գետի մեջ անվանում են գետաբերան: Գետեր էլ կան որ աղբյուրներից չեն սկսվում։ Հրազդան (Զանգու) գետն, օրինակ, սկիզբ է առնում Սևանա լճից։ Նրա վրա կառուցված է էներգետիկ-ոռոգիչ համալիր Սևան Հրազդան կասկադն իր վեց էլեկտրակայաններով: Ալթայի երկրամասում գտնվող Տելեցկոյե լճից է սկիզբ առնում Բիյա գետը, որն ակունքում նույնքան մեծ ու հզոր է, որքան գետաբերանում։ Կան գետեր, որոնք գետաբերան չունեն, օրինակ Թուրքչմենիայի Մուրզաբ և Թեջեն գետերը։ Սրանց ամբողջ ջուրը կոլտնտեսականներն օգտագործում են հողը ոռոգելու համար և այդ գետերը ոչ մի տեղ չեն թափվում: Մեծ, ջրառատ գետերի, օրինակ, Սովետական Միության տարածքով հոսող Վոլգայի աֆրիկական Նեղոսի հյուսիս-ամերիկյան Միսսիսիպիի ջրերը դեպի ծով