Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/330

Այս էջը հաստատված է
Դահուկներ

Ընկերներին հղած նամակներից մեկում Վլադիմիր Իլյիչ Լենինը հարցնում էր «... իսկ դահուկներով զբոսնու՞մ եք։ Անպատճառ զբոսնեցեք։ Սովորեցեք ձեռք բերեք դահուկներ և սլացեք լեռները անպայման։ Ձմեռը լեռներում լավ է։ Սքանչելի՜ է...»։

Ով բարեկամանում է դահուկների հետ, գիտե թե ինչպիսի մեծ հաճույք է ձյունապատ լանջերով սլանալը կամ դահուկաղուրով անցնելն ու ձյունապատ անտառով հիանալը, կամ էլ դաշտի միջով արևի շոյող ճառագայթներին ընդառաջ վազելը։ Եթե մտնեք մարզական խանութ, այնտեղ կտեսնեք բազմաթիվ ու բազմազան դահուկներ` նեղ ու լայն, ծանր ու թեթև: Ամենափոքրերը մանուկների համար են, իսկ դպրոցականները պետք է ընտրեն տուրիստական կամ էլ մարզական դահուկներ։

Մրցարշավային դահուկներով հանդես են գալիս առաջնակարգ մարզիկ դահուկորդները։ Մրցարշավներն անց են կացվում լավ հարթեցված 3-ից մինչև 70 կմ մրցատարածությամբ դահուկաղուրում:

Սովետական դահուկորդները մեծ հաջողությունների են հասել, բազմիցս շահել աշխարհի առաջնությունը։ Իսկ 1956-1984 թվականների ձմեռային օլիմպիական խաղերում նրանք nվաճել են 59 մեդալ, որից 22-ը` ոսկե։

Առանձնահատուկ են լեռնադահուկային սպորտի դահուկները, երեսպատված են գույնզգույն պլաստիկ նյութերով, ունեն մետաղե եզրակ, փայլուն փականքներ ու դահուկակապի զսպանակներ. Այդպիսի դահուկները nախատեսված են սլալոմի (այս բառը nորվեգերեն է և nշանակում է «ոլորապտույտ հետք սարալանջին») և տափանված ձյան վրայով լեռնային գլխապտույտ