զառիթափերից սրընթաց վարսահքի համար։ Սլալոմի մրցումներն անց են կացվում կարճ (100-500 մ), բայց խիստ ոլորապտույտ մրցուղով, որը նշագծված է տասնյակ «դարպասներով»՝ միմյանցից 35-45 մ հեռավորությամբ զույգ առ զույգ տեղադրված կարմիր, կապույտ կամ դեղին դրոշակներով: Մարզիկը պարտավոր է անցնել բոլոր դարպասներով, հակառակ դեպքում նա դուրս է մնում մրցապայքարից: Սրընթաց վարսահքի դեպքում դարպասները կրկնակի, եռակի լայն են և համեմատաբար սակավաթիվ, բայց մրցուղու երկարությունը մինչև 3 կմ է վարսահքի արագությունը, այս մրցաձևում հասնում է ժամում 90 կմ-ի, իսկ երբեմն նույնիսկ` ավելի է լինում: Լեռնադահուկային մրցումների երրորդ ձևը մինչև 1200 մ երկարության հսկա սլալոմն է: Ամենածանրը դահուկացատկի դահուկներն են. զույգը մինչև 9 կգ: Դրանցով ցատկում են ոստնակից (տրամպլինից), մարզահրապարակից, մարզիկը կքանստած սլանում է թափավազքի սարով և այնտեղ, ուր այն ընդհատվում է, սանդղավանդով (այդ տեղը կոչվում է «թռիչքասեղան») եռանդագին ետ է հրվում և թռչում միաժամանակ վերև ու առաջ, ասես ճախրելով օդում թռիչքի ժամանակ, անվեհեր մարզիկն ամբողջ մարմնով թեքվում է առաջ, որի շնորհիվ փոքրանում է օդի դիմադրությունը, առաջանում է ամբարձիկ ուժ և նա թռչում է տասնյակ մետրեր։ Թռիչքի երկարությունը որոշվում է լանջի վրա վայրէջքի տեղով և կախված է մարզիկի վարպետությունից ու ոստնակի չափերից. հսկայական ոստնակներից հնարավոր է կատարել 150 մ-ից ավելի հեռուցատկ թռիչքներ: Լինում են նաև որսորդական (անտառային) դահուկներ, որոնք նման են տուրիստականին, բայց զգալիորեն ավելի լայն են։ Իսկ հյուսիսային ժողովուրդների որսորդներն ու զանազան արշավախմբերի մասնակիցներն օգտագործում են քայլքի դահուկներ, որովհետև նրանց երկար ճանապարհ է սպասվում խոր կուսական ձյունածածկույթի միջով: Քայլքի դահուկները կրկնակի կարճ են սահքի դահուկներից և նման են թենիսի ձեռնաթիակների, փայտե ձվաձև օղագոտու վրա ձգված է կաշեփոկի կամ պարանի ցանց:
Դանիելյան Հայկանուշ Բաղդասարի
Հայ ազգային երգարվեստի մեծերից է Հայկանուշ Դանիելյանը` իր կատարյալ հայկական երգելաձևով: Բնություն Հայկանուշին օժտել էր արտակարգ գեղեցիկ թրթռուն հնչերանգ ունեցող հարուստ ձայնով, որը հոգեպարար քնարականից կարող էր անցնել դրամատիկ հնչողության: 1920 թ Հայկանուշ Դանիելյանն ավարտում է Պետրոգրադի կոնսերվատորիան, ստանում ազատ արվեստագետի դիպլոմ և կոմպոզիտոր Անտոն Ռուբինշտեյնի անվան մրցանակ: Կոնսերվատորիայի դիրեկտոր կոմպոզիտոր Գլազունովը դիպլոմը նրան հանձնելիս ասել է, որ կոնսերվատորիայի գոյության հիսուն տարիների ընթացքում նա առաջինն է, որ վերցրել է այն ամենը, ինչ կոնսերվատորիան կարող էր տալ։ Պետրոգրադյան տարիներին ստեղծագործական շփումը ռուսական երաժշտական մշակույթի հայտնի դեմքերի` Գլազունովի, Լյադովի, Լյապունովի, ինչպես նաև` այդ շրջանում Պետրոգրադում գտնվող հայ