Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/337

Այս էջը հաստատված է

կազմակերպությունների սահմանած բարձրագույն մրցանակին: Դափնեկիրը նա է, ով իր տաղանդով և աշխատանքով համաժողովրդական ճանաչման է արժանացել ու գնահատվել հատուկ պատվավոր պարգևով, լինի դա գիտական հայտնագործության, թե նավթի արդյունահանման նոր եղանակ ստեղծելու, նախագծի, թե գրքի, քանդակի, կինոնկարի, թե դերակատարման համար։

Սովետական Միությունում ամենապատվավորը լենինյան մրցանակն է։ Այն շնորհում են Սովետական Միության կոմունիստական կուսակցության և սովետական պետության հիմնադրի Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան օրը ապրիլի 22-ին առավել երևելի գիտական աշխատությունների, տեխնիկական կարևորագույն հայտնագործությունների, գրականության և արվեստի ամենա տաղանդավոր ստեղծագործությունների հեղինակներին Կրեմլի պալատում հանդիսավոր պայմաններում, լենինյան մրցանակի դափնեկիրներին պարգևի հետ միասին հանձնում են նաև դիպլոմ և Լենինի պատկերով ոսկե մեդալ։ Լենինյան մրցանակի արժանանալը մեծագույն պատիվ է։

Պատվավոր պարգև է նաև ՍՍՀՄ պետական մրցանակը։ Աշխատավորների լավագույն գործերի համար պատվավոր պարգև է սահմանված նաև մեր հանրապետությունում՝ ՀՍՍՀ պետական մրցանակը։

Մրցանակներ են սահմանված կոմունիստական հասարակարգի այն երիտասարդ կառուցողների համար, որոնք ցուցաբերում են աշխատանքային արիության և նախաձեռնության օրինակներ կամ հասնում ստեղծագործական մեծ նվաճումների. Դրանք կոմունիստական կուսակցության հավատարիմ օգնականի լենինյան կոմերիտմիության մրցանակներն են։

Պատվավոր պարգևներից է «ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան միջազգային մրցանակը։ Ամեն տարի այս մրցանակի դափնեկրի կոչում է շնորհվում տարբեր երկրների ներկայացուցիչների խաղաղության առավել համարձակ, իմաստուն եռանդուն մարտիկների՝ գրողների գիտնականների, հասարակական գործիչների։

Մրցանակներ են սահմանված նաև աշխարհի ուրիշ երկրներում։ Ամենահայտնին միջազգային նոբելյան մրցանակն է որը տրվում է գիտնականներին, գրողներին, խաղաղության համար մարտնչող գործիչներին։

Դելֆին

Վաղուց ի վեր դելֆինների մասին գոյություն ունեն հեքիաթների նման զարմանահրաշ պատմություններ։

Հունական լեգենդը պատմում է մի դելֆինի մասին, որն ամեն օր մի տղայի ծովածոցով տանում էր դպրոց ու ետ բերում։ Մի անգամ տղան հիվանդացավ ու մահացավ Դելֆինը շարունակ սպասում էր նրան սովորական տեղում և մեռավ իր Փոքրիկ բարեկամի կարոտից։ Հույն պատմիչը պատմում է, որ դելֆինները ձկնորսներին օգնում էին ձկներն ուռկանների մեջ քշել և դրա համար Իբրև պարգև ստանում գինու մեջ թրջած հացի կտորներ։

Պիլորուս Ջեկ անունով մի դելֆին Նոր Զելանդիայում, Ծովակալության ծոցում, 30 տարի շարունակ ուղեկցում էր նավերին,