Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/54

Այս էջը հաստատված է

Ամերիկա

Ամերիկան աշխարհամաս է, որը գըտնվում է Արևմտյան կիսագնդում՝ Ատլանտյան և խաղաղ օվկիանոսների միջև: Բաժանվում է երկու մայրցամաքի՝ Հյուսիսային Ամերիկայի և Հարավային Ամերիկայի։ Նրանց միջև սահմանն անցնում է Պանամայի պարանոցով։

Երկու մայրցամաքի բնիկներն էլ հնդկացիներն են: Բայց Ամերիկայում հնդկացիներ շատ քիչ են մնացել: Ժամանակակից ամերիկացիները նվաճողների Եվրոպացի վերաբնակիչների սերունդներն են: Նրանք խոսում են հիմնականում, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և պորտուգալերեն:

Գեղեցիկ ու բազմազան է Հյուսիսային Ամերիկայի բնությունը։ Եվ շատ բան այստեղ ծանոթ է մեզ: Մայրցամաքն ընկած է համարյա նույն բնական գոտիներում, ինչ և մեր երկիրը։ Ծայր հյուսիսում, Սառուցյալ օվկիանոսի ափերին, տունդրան է, ուր բռնկվում են բևեռափայլերը: Ավելի հարավ սկսվում են խիտ անտառները։ Հատկապես հիասքանչ են Կանադայի՝ ողջ աշխարհում հռչակված թխկիների անտառները։ Ջրառատ գետերը հոսում են ռուսական տափաստանները հիշեցնող հարթավայրերով: Միայն թե այստեղ դրանց անվանում են պրերիաներ:

Կան նաև մեզ համար զարմանալի շատ բաներ։ Ճանապարհորդին ապշեցնում են կակտուսների մացառուտները Մեքսիկայում: Բայց առանձնահատուկ տպավորություն են թողնում սեքվոյաները մեծ և շատ հին ծառերը: Այն անտառները, ուր աճում են հազվագյուտ ծառեր, արգելանոցներ են հայտարարված, որոնց այստեղ անվանում են ազգային պարկեր։

ԱՄՆ-ի արևմուտքում, այնտեղ, ուր հոսում է Կոլորադո գետը, կա ազգային մի պարկ՝ քարերի թագավորությունը: Երկար դարերի ընթացքում գետի ջրերն ու բնության այլ երևույթներ առաջացրել են հարյուրավոր մետր խորությամբ հսկայական, սանդղավոր մի կիրճ՝ Մեծ կանիոնը: Դրանք քայքայել ու ողողահարել են ապարները՝ արտասովոր ձևեր տալով ժայռերին ու իջվածքներին: Մայրամուտի կամ արևածագի ժամանակ հսկայական ժայռերը մեկ հինավուրց ամրոցներ են հիշեցնում, մեկ ֆանտաստիկ կենդանիներ։ Մեծ կանիոնը հատում է մայր ցամաքի հյուսիսային շրջաններից մինչև նրա ամենահարավային