Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/56

Այս էջը հաստատված է

մասը ձգվող վեհասքանչ Կորդիլիերաների մի մասը՝ ժայռոտ լեռները:

Լեռներում կան գործող և հանգած հրաբուխներ: Բարձր լեռնաշղթաները հատկապես հյուսիսում պատված են հավերժական ձյունով ու սառցադաշտերով:

Հյուսիսային Ամերիկայի օգտակար հանածոներն են գազը, նավթը, ածուխը, երկաթը, պղինձը, ոսկին, արծաթը։

Հյուսիսային Ամերիկայի բնության հրաշալիքներից է նաև Մեծ լճերի շղթան: Իրար միացած հինգ հսկայական թասեր առաջացնում են անուշահամ ջրի ամբողջ մի ծով: Ջրանցքով և Սուրբ Լավրենտիոս գետով նրանք միացած են օվկիանոսին։ Վերին լիճը Երկրի ամենամեծ լիճն է (եթե չհաշվենք աղի Կասպիցը)

Երկու լճերի միջև ընկած Նիագարա գետի վրա է հռչակավոր Նիագարայի ջրվեժը: Մյուս գետը՝ Միսսիսիպին իր Միսսուրի վտակով, աշխարհի ամենամեծ գետերից է:

Պակաս հետաքրքիր ու բազմազան չէ Հարավային Ամերիկայի բնությունը: