Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/75

Այս էջը հաստատված է

տոկունության, համբերության, անշահախնդիր նվիրումի ու անհիշաչար բարության շնորհիվ է, որ Անանիա Շիրակացին դարձել է սերունդների պարծանքը։


Անանյան Վախթանգ Ստեփանի

1905–1980

«Լեռը, անտառը, խոխոջուն առուն, ծաղիկների բույրը,– ահա իմ մայրը, որի գրկում մեծացել եմ հարազատ մորից զրկվելուց հետո։ Թարմ ու հոտավետ կանաչը, ահա իմ անկողինը, ուր ննջել եմ ես զեփյուռի մեղմ շոյանքի տակ, աչքերս հառած աստղալից երկնքին»։

Գեղեցիկ էր բնությունը, բայց դժվար էր կյանքը։ Ուսման ծարավ աչքը գրքերին ստիպված էր օրնիբուն, շոգին ու ցրտին աշխատել, հովվություն անել։ Հայրը գրքից ու գրականությունից հեռու կանգնած մարդ էր, բայց ուզում էր, որ որդին սովորի և նրան դպրոց տվեց։

Նա սիրեց գիրքը, ինչպես սիրում էր մայր բնությունը, ու կապվեց գրքին։

Եվ այն բոլորին, ինչին նա հասավ հետագայում գրքի ու համառ, անդադրում աշխատանքի շնորհիվ էր։ «Տասնմեկ տարեկան էի, –պատմում է նա,– երբ զրկվեցի դպրոցից, ուսուցիչներից։ Այնուհետև գրքերը դարձան իմ ուսուցիչները, իմ դաստիարակները, լեռնականի իմ անտաշ հոգին հղկողները»։

1920 թ էր։ Հայաստանում հաստատվել էին սովետական կարգեր։ Նա ընդունվում է կոմերիտմիության շարքերը, տեղափոխվում Երևան, սկսում հոդվածներ գրել գյուղի մասին։

1934 թ․ լույս տեսած «Որսը» ժողովածուն ցույց տվեց, որ Անանյանը գաղտնիքներով ու հետաքրքրություններով լի իր աշխարհն ունեցող գրող է։

1950 թ «Սևանի ափին» վեպը համամիութենական մրցույթում արժանացավ մրցանակի և լայն ճանաչում բերեց հեղինակին։

Նրա գրքերը, հատկապես «Սևանի ափին», «Հովազաձորի գերիները» վեպերը և «Որսորդական պատմվածքները» թարգմանվել ու հրատարակվել տասնյակ լեզուներով։

«Սևանի ափին» վեպը դարձել է մեր մանուկների ու պատանիների ամենասիրված գրքերից մեկը։ Երբ դուք կարդաք այս վեպը, կտեսնեք, թե իրենց նպատակին հասնելու համար ինչպիսի կամք ու համառություն են ցուցաբերում ձեր տարեկից պիոներները, կհիանաք հնարամտությամբ, հետաքրքրասիրությամբ և համարձակությամբ:

Արկածներով ու խորհրդավորություններով լեցուն նրա ստեղծագործությունների հիման վրա ստեղծված կինոնկարները հիացնում են աշխարհի միլիոնավոր երեխաների։

Աշխարհագրական այս լայն տարածման, տարբեր ժողովների կողմից գրողի խոսքն ընկալելու գաղտնիքը հողի ու բնության նկատմամբ Անանյանի անահման սիրո մեջ է:


Անապատ

Անապատները Երկրի շոգ ու չորային շրջաններն են։ Աշխարհի ամենաընդարձակ անապատներն Են Սահարան՝ Աֆրիկայում, Վիկտորիա Մեծ անապատը՝ Ավստրալիաում, Ատակաման՝ Հարավային Ամերիկայում։ Մեր երկրում ավազային ամենամեծ անապատը՝ Կարակումն ու Կզըլկումը, գտնվում են Միջին Ասիայում։

Անապատներում բույսերն ու կենդանիները հարմարվել են խոնավության պակասին, անամպ երկնքում շողացող կիզիչ արևին, սորուն ավազներին։ Կարակում