Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/106

Այս էջը հաստատված է

թվի ևս մի հրաշալի առանձնահատկության մասին։ Նրա առաջին երկու թվանշանները կազմում են 28 երկանիշ թիվը։ Սա սքանչելի թիվ է։ Այդպիսի թվերն անվանում են կատարյալ։ Գումարիր 28-ի բոլոր փոքր բաժանարարները և գումարում կստանաս նույն 28 թիվը՝ 1+2+4+7+14=28։ Առայժմ հայտնի են ընդամենը քսանչորս կատարյալ թվեր։ Ես կարող էի քեզ պատմել էլի որոշ բաներ, բայց, թերևս, դեռ վաղ է, կպատմեմ մի ուրիշ անգամ։ Իսկ հիմա՝ ցտեսություն»։ Այժմ ես շատ ուշադիր եմ թվերի նկատմամբ։ Երբ որևէ թիվ եմ տեսնում, մտածում եմ, թե ինչ հատկանիշներ ունի այն։ Ի դեպ, հիմա ես թվերը շատ ավելի լավ եմ հիշում։

Թրթռում

Երբևէ հեծանվով անցե՞լ եք սալարկած ճանապարհով։ Ցնցվում էիք, այնպես չէ՞։ Նշանակում է, դուք արդեն ծանոթ եք թրթռում կոչվող երևույթին: Թրթռում» բառն ինքը հենց նշանակում է ցանկացած առաջրկայի կամ իրի տատանվելը, ցնցվելը, թափահարվելը: Դարակին շարված ամանների կամ պատուհանի ապակիների զնգզնգոցը, երբ մոտակայքով բեռնատար մեքենա է անցնում, էլեկտրաշաղափով աշխատող մարդու ձեռքերի դողը, փայտե թեթև կամրջակի ճոճումը, երբ վրայով մարդիկ են անցնում` այս ամենը թրթռում է:

Թրթռումը կարող է դառնալ թե թշնամի, թե բարեկամ։ Թրթռում-«թշնամին» մի ակնթարթում կարող է քանդել մեծ կամուրջը, այդ պատճառով էլ զինվորական շարասյանն արգելվում է կամրջով համաքայլ անցնելը։ Թրթռում–«թշնամին» կարող է վարորդի ձեռքից խլել ղեկը և կորստյան մատնել թե՛ նրան, թե՛ ուղևորներին։ Բայց մարդիկ սովորեցին պայքարել թրթռման դեմ և նրան նույնիսկ «բարեկամ» դարձրին։ Օրինակ, երբ մետաղե ձուլածո դետալները պաղում են, դժվար է լինում դրանք հանելը կաղապարից, որի մեջ նախապես լցրել էին հեղուկ մետաղը, դետալները կպչում մնում են կաղապարին։ Ահա այդ ժամանակ հատուկ հարմարանքի օգնությամբ կաղապարը ցնցում են, և ձուլուկներն իրենք դուրս են ընկնում այնտեղից։ Այդ հարմարանքն անվանում են թրթռացանց։ Կառույցներում երկար ցցերն ու խողովակները գետնի մեջ խփելու համար կիրառում են թրթռամուրճեր, իսկ բետոնը տոփանելու համար՝ հատուկ թրթռիչներ:

Թութակ

Այս գունագեղ, կարճ և ուժեղ կեռ կտուցով թռչուններն ապրում են Աֆրիկայի, Ամերիկափ և Ավստրալիայի արևադարձային անտառներում։ Նրանց փետուրներում ամենից հաճախ զուգակցվում են ամենավառ՝ կապույտ, կարմիր, դեղին գույները։ Թութակներն իրենց ամուր ու կեռ կտուցով ջարդում են բույսերի պտուղների ու