պատերազմը, որն անպատմելի աղետներ բերեց աշխարհի ժողովուրդներին, առավել ևս հայ ժողովրդին։ 1915 թ. Մեծ եղեռնի հետևանքով տեղահանվեց Արևմտյան Հայաստանի հայությունը, իսկ մեկուկես միլիոն հայեր կոտորվեցին։ Թումանյանը խորապես մտահոգված էր իր ժողովրդի ճակատագրով, աշխատում էր որևէ կերպ թեթևացնել նրա վիճակը։ Երկու անգամ նա եղել է պատերազմի վայրերում, իսկ երբ Էջմիածինը լցվել է գաղթականներով, իր Նվարդ դստեր հետ խնամել է գաղթական որբերին։ Այս օրերին է վերաբերում Թումանյանին Ամենայն Հայոց Բանաստեղծ կոչելու պատմությունը։ Երբ հանկարծ վրա է տվել տեղատարափ անձրևը, և հազարավոր որբեր մնացել են անօթևան, Թումանյանը կարգադրել է բաց անել նորակառույց վեհարանի դռները և պատսպարել որբերին։ Կաթողիկոսն ընդդիմացել է՝ ասելով, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսը համաձայն չէ դրան։ Թումանյանը բանբերին պատվիրել է ասել, թե Ամենայն Հայոց Բանաստեղծը պնդում է բաց անել վեհարանի դռները։ Եվ դռները բացվել են... Երբ Հայաստանում հաստատվեցին սովետական կարգեր, Թումանյանն անդուլ լծվեց իր նոր հայրենիքի շինարարության գործին։ Հայաստանի Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ա. Մյասնիկյանի առաջարկով նա եղավ Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) նախագահը և մեծ ջանքեր թափեց մոխիրներից բարձրացող նորաստեղծ հանրապետության վերաշինման համար։ Հովհաննես Թումանյանի կյանքը և գործը ճանաչող ամեն մարդու հիացնում է այն միասնությունը, որ կա նրա ստեղծագործության և գործունեության միջև։ Խոսքի և գործի այդ միասնությունն է, որ Թուման–անին դարձնում է ոչ միայն ստեղծագործական, այլև բարոյական անչափելի մեծություն։
Թունավոր բույսեր
Տարօրինակ է, անգամ, որ մեր կանաչ բարեկամների մոտավորապես տաս հազար տեսակը թունավոր է։ Մի բույսը վտանգավոր է ամբողջությամբ, մյուսի միայն արմատներն են վտանգավոր, երրորդի՝ տերևները։ Ամենաթունավոր բույսերն ապրում են արևադարձային երկրներում։ Թունավոր բույսը երբեմն կարող է անվտանգ դառնալ՝ նայած այն պայմաններին, որտեղ աճում է։ Բարեխառն կլիմայում մշակվող հարավային բույսն ավելի հյուսիս ընկած վայրերում կորցնում է թունավոր հատկությունները, որովհետև բուսական թույները թուլանում են։
Ճավա և Կալիմանտան կղզիներում հանդիպում է գեղեցիկ ու բարձր մի ծառ՝ անչարը։ Նրա կաթնանման հյութը թունավոր է։ Հյուսիսային Ամերիկայում աճում է աղտոր թուփը, որի տերևների և ցողունների մակերևույթը պատած է թունավոր մազմզուկներով։ Թունավոր շատ բույսեր կան նաև Սովետական Միությունում՝ Սիբիրում, Կամչատկայում, Հեռավոր Արևելքում, միջին գոտիներում, Անդրկովկասում, այդ թվում նաև մեր հանրապետության տարածքում։ Դրանցից շատերին չի կարելի, նույնիսկ, ձեռք տալ, որովհետև նրանց հյութի մեջ պարունակվող