այստեղ հարևանություն են անում ժամանակակից գործարանների ու ֆաբրիկաների հետ։ Խիտ կառուցապատված, սարն ի վեր մագլցող ծուռումուռ փողոցների վրա երկինք են խոյանում մզկիթների սլացիկ մինարեներն ու բազմերանգ լուսազդագրերով ժամանակակից երկնաքերները։ Այս ու այնտեղ լսվում են այլալեզու խոսակցություն, փողոցային մանրավաճառների բացականչություններ, բազմահազար ավտոմոբիլների աղմուկը։ Օրվա ընթացքում հինգ անգամ մզկիթների մինարեներից լսվում է մոլլաների՝ աղոթքի կանչող ձայնը։ Հնում Ստամբուլը եղել է Արևելյան հռոմեական կայսրության (Բյուզանդիայի) մայրաքաղաքը և կոչվել Կոստանդնուպոլիս։ 1453 թ. քաղաքը նվաճեցին թուրքերը և վերանվանեցին Ստամբուլ։ 1923 թ. Թուրքիայի մայրաքաղաքը Ստամբուլից տեղափոխվեց Անկարա։ Թուրքիայի մեծ մասն զբաղեցնող սարահարթերում ամռանն անձրևներ գրեթե չեն տեղում, և արևը հսկայական տարածությունների վրա խանձում է ամբողջ բուսականությունը։ Ձմեռներն այստեղ դաժան են, ցուրտ։ Կենդանիներից լեռնային անտառներում հանդիպում են այծյամներ, վարազներ, գորշուկներ (փորսուղներ), սկյուռներ, իսկ տափաստաններում՝ աղվեսներ, չախկալներ, գետնասկյուռներ։ Չորային շրջաններում մշակում են ցորեն, գարի, կորեկ, լոբի, պահում ոչխարներ ու անգորական հայտնի այծեր, որոնք տալիս են նուրբ, մետաքսանման, բարձրորակ բուրդ։
Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/113
Այս էջը հաստատված է