Մշտադալար թփուտների, պուրակների և այգիների փարթամ կանաչով են պատված ծովափնյա հարթավայրերը։ Այստեղ ցրտեր գրեթե չեն լինում։ Սև ծովի ափերին տարին բոլոր առատ անձրևներ են գալիս, մինչդեռ միջերկրածովյան ափերին տեղումները շատ ավելի քիչ են։ Խիտ բնակեցված ափամերձ շրջաններում աճեցնում են խաղող, մրգեր, ցիտրուսայիններ, ձիթենի, եգիպտացորեն, բրինձ, ծխախոտ, շաքարի ճակնդեղ։ Թուրքիայում հողի մեծ մասը պատկանում է կալվածատերերին։ Գյուղացիները սեփական հող կամ բոլորովին չունեն, կամ էլ այնքան քիչ ունեն, որ չեն կարողանում կերակրել ընտանիքը և ստիպված են աշխատել կալվածատերերի մոտ։ Բազմաթիվ հողազուրկ գյուղացիներ մեկնում են քաղաք, բայց այնտեղ նույնպես հեշտ չէ աշխատանք գտնելը։
Դեռ բոլորովին վերջերս Թուրքիան գերազանցապես գյուղատնտեսական երկիր էր։ Այժմ զարգանում է ծանր արդյունաբերությունը։ Երևան են եկել այնպիսի ճյուղեր, ինչպես սև ու գունավոր մետալուրգիան, մեքենաշինությունը, նավթավերամշակման, քիմիական արդյունաբերությունը։ Մի շարք խոշոր գործարաններ ու ֆաբրիկաներ կառուցվել կամ կառուցվում են Սովետական Միության աջակցությամբ ու օգնությամբ։
Օգտակար հանածոներից արդյունահանում են քրոմի, երկաթի, պղնձի հանքաքար, քարածուխ, բոքսիտներ, նավթ (բայց սեփական նավթը չի բավականացնում, և հարկ է լինում նաև ներմուծել)։ Ֆաբրիկաներն արտադրում են գործվածք, վերամշակում ձիթապտուղը, ծխախոտը։ Երկրում շատ են տնայնագործական արհեստանոցները, որտեղ գործում են գորգեր, պատրաստում խեցեղեն, ոսկե և արծաթե իրեր։
Թուրքիայի աշխատավորների վիճակը շատ ծանր է։ Գործազուրկների թիվը մեծ է, իսկ նրանք, ովքեր աշխատում են, չնչին աշխատավարձ են ստանում։ Աշխատանք գտնելու համար թուրք բանվորներն ու գյուղացիները մեկնում են այլ երկրներ։
Ոչ հեռավոր անցյալում ժամանակակից Թուրքիայի տարածքում է ապրել հայ ժողովրդի կեսից ավելին, քանի որ այստեղ է եղել նրա պատմական հայրենիքի՝ Հայաստանի, մեծ մասը։ 11-րդ դարի երկրորդ կեսից սկսած սելջուկ թուրքերի քոչվոր ցեղերը Արևելքից խուժել են Հայկական լեռնաշխարհ ու Փոքր Ասիա և այստեղ հիմնել իրենց պետությունը, որը հետագայում կոչվեց Օսմանյան կայսրություն: Թուրքական