իսկ տողերից ընթերցողին հուզմունքն է պատում, թե կփրկվեն արդյոք փոթորկի ժամանակ շրջված առագաստանավի ուղևորները («Փոթորիկ» պատմվածքը), նավաստիներին կհաջողվի արդյոք վերցնել դավադիրների գրաված նավի կողմնացույցը («Կողմնացույց»)։ Իսկ ամենափոքրիկներին, որոնք դեռ կարդալ գրել չգիտեն, և նրանց համար մեծերն են գրքեր կարդում, ժիտկովը ծանոթացնում է հետաքրքրասեր Ալյոշա-Ինչուիկի հետ և նրա անվերջանալի հարցերին։
Բորիս Ժիտկովի շատ գործեր լույս են տեսել նաև հայերեն թարգմանությամբ, և դուք կարող եք գրադարանից վերցնել դրանք ու ընթերցել։
Անցյալ դարի 70-ական թվականներին, 1905 ամեն ամառ, ցանկացած եղանակի, Ֆրանսիայի հյուսիսային ափերին հայտնվում էր մի փոքրիկ զբոսանավ։ Հանդիպող նավերը հրետանային համազարկով էին դիմավորում նրան, իսկ նավապետները խոսափողով ողջույնի խոսքեր էին հղում նավաստու համազգեստով տախտակամածին կանգնած մարդուն։ Այդ մարդը լեգենդար «կապիտան Վեռնն» էր, այն հռչակավոր գրողը, որի 65 հետաքրքրական գրքերը հայտնի էին ողջ աշխարհին։
Որտեղ ասես որ չեն եղել ժյուլ Վեռնի խիզախ ու վեհանձն հերոսները։ Նրանց արտասովոր արկածների մասին պերճախոս վկայում են ժյուլ Վեռնի գրքերի հենց վերնագրերը «Հինգ շաբաթ օդապարիկով», «Աշխարհի շուրջը 80 օրում», «խորհրդավոր կղզի», «20000 լյո ջրի տակ», «Երկրից դեպի Լուսին», «Ուղևորություն դեպի Երկրի կենտրոնը»։
Զարմանալի չէ, որ այդ վեպերի հեղինակի անվան շուրջ հյուսվում էին ամենաարտառոց ու հակասական լեգենդներ։
-Ժյուլ Վեռնը անխոնջ ճանապարհորդ է,–հավատացնում էին ոմանք։– Իր վեպերում նա նկարագրել է իր իսկ արկածները։
-Ամենևին,– պնդում էին ուրիշները։–Ոչ մի Ժյուլ Վեռն էլ գոյություն չունի։ Ժյուլ Վեռնը պարզապես կեղծանուն է, որը մի ամբողջ աշխարհագրական ընկերություն է թաքցնում։
Իրականում Ժյուլ Վեռնը ո՛չ հայտնի գիտնական-աշխարհացրագետ էր, ո՛չ էլ մեծ ճանապարհորդ։ Պարզապես նա շատ էր սիրում երազել և գիտության կրքոտ սիրահար էր։
Աշխարհի զանազան երկրներից բազմաթիվ նավեր էին գալիս ու հանգրվանում նավահանգստային Նանտ քաղաքում, ուր ծնվել էր նա։
Տղան երկար նայում էր նրանց և երազում խորհրդավոր կղզիների ու չլսված–չտեսնված արկածների մասին։ Բայց Ժյուլի հայրը հաստատապես վճռել էր, որ իր որդին իրավաբան պետք է դառնա, և նրան ուսման ուղարկեց Փարիզի համալսարան։ Սակայն, հասակ առնելով, Ժյուլ Վեռնը հավատարիմ մնաց մանկական իր երազանքին։ Նա դարձավ ֆանտաստ գրող, արկածային գրքերի հեղինակ։
Ժյուլ Վեռնի գրքերը լի են արտասովոր, հեքիաթային հրաշքներով։ Հին հեքիաթների հերոսներն էլ էին, իհարկե, կարողանում, ասենք, թռչել, թեև չկային դեռևս ո՛չ ինքնաթիռներ, ո՛չ էլ օդապարիկներ։ Բայց կա շատ կարևոր մի առանձնահատկություն, որը Ժյուլ Վեռնի ֆանտաստիկ սյուժեները տարբերում է հեքիաթների սյուժեներից։ Բոլոր հեքիաթներում հրաշքը միշտ էլ հերոսներին մատուցվում է այսպես ասած պատրաստի վիճակում։ Նրանք այն ստանում են աստվածներից, կախարդներից, հրաշագործներից, ջիններից, որոնց գոյությանն անկեղծորեն հավատում են։ Իսկ Ժյուլ Վեռնի հերոսները հրաշքն իրենք են արարում, իրենց իսկ խելքով ու ձեռքերով։
Ժյուլ Վեռնն իր ֆանտաստիկ վեպերում կանխագուշակել է բազմաթիվ մեծագույն հայտնագործություններ ու գյուտեր և շատ