Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/128

Այս էջը հաստատված է

Ժոնգլյորի հիասքանչ արվեստը հսկայական աշխատանք է պահանջում։ Ներկայացման ժամանակ ընդամենը 10-15 րոպե տևող համարը ցուցադրելու համար ժոնգլյորը փորձերի ընթացքում այն կատարելագործում է 5-6 ժամ անընդմեջ։

Ժոնգլյորներ էին կոչվում նաև թափառաշրջիկ դերասաններն ու երգիչները վաղ միջնադարյան Ֆրանսիայում։ Իրենց արվեստով նրանք հիշեցնում էին հայ գուսաններին:

Ժուկովսկի Նիկոլայ Եգորովիչ

Մոսկվայում, ինժեներ-օդաչուներ պատրաստող ակադեմիայի շենքի մոտ, կանգնեցված է Ժուկովսկու հուշարձանը, այն մարդու, որին Վ. Ի. Լենինն անվանել է «ռուսական ավիացիայի հայր»։

ժուկովսկին ինքը երբեք օդաչու չի եղել։ Նա մեծ գիտնական էր, մեխանիկայի ու մաթեմատիկայի մասնագետ։ Բայց իր երկարատև կյանքի մեծ մասը նա նվիրաբերեց այն բանին, որ մարդկանց թռչել սովորեցնի։ Վլադիմիր քաղաքի մոտ գտնվող Օրեխովո գյուղի բնակիչները, ուր ամռանը, սովորաբար, հանգստանում էր Նիկոլայ Եգորովիչը, հաճախ էին նրան տեսնում տարօրինակ զբաղմունքի մեջ։ Մեկ տեսար, պրոպելլեր ունեցող նետեր կարձակեր ու կհետևեր, թե ինչպես են դրանք թռչում, մեկ էլ հեռադիտակով երկար կդիտեր թռչունների թռիչքը։ Կամ էլ մեջքին կկապեր փայտե ձողերի վրա ձգված լաթե թևեր և ամբողջ թափով կսլանար հեծանվով։ Տեսնում էին նաև, թե ինչպես նա որսի ժամանակ ուշադիր զննում ու չափում էր խփված թռչնի թևերը։

Իսկ Մոսկվայի համալսարանում, ուր Նիկոլայ Եգորովիչը պրոֆեսոր էր, նա մի մեծ խողովակ էր տեղադրել, որի մեջ օդափոխիչն օդի ուժեղ հոսք էր ստեղծում (այդպիսի խողովակն անվանում են աերոդինամիկական խողովակ)։ Նիկոլայ Եգորովիչն