այդ խողովակում ինքնաթիռի տարբեր թևերի մոդելներ էր փորձարկում։ Այդ փորձերի, դիտումների ու մաթեմատիկայի օգնությամբ Ժուկովսկին հասկացավ, թե ինչպես պետք է կառուցված լինեն մարդուն օդ բարձրացնելու ունակ ծանր մեքենայի թևերը։ Ժուկովսկին դարձավ «աերոդինամիկա» գիտության հիմնադիրը։ Դա գիտություն է այն մասին, թե ինչպես պետք է ինքնաթիռներ կառուցել և դրանցով թռչել։ Սովետական Միությունում բոլորին հայտնի է ակադեմիկոս Անդրեյ Նիկոլաևիչ Տուպոլևի անունը։ Նա է նախագծել հենց այն մեքենաները, որոնք առանց վայրէջքի օվկիանոսներ են կտրում անցնում։ Ե՛վ Տուպոլևը, և՜ ինքնաթիռների ուրիշ շատ ստեղծողներ եղել են Ն. Ե. Ժուկովսկու աշակերտները:
Ռուս մեծ գիտնական Ն. Ե. Ժուկովսկու կյանքի և աշխատանքի մասին դուք կարող եք իմանալ հետևյալ գրքից.
Осипов К., Домбровская Е. А., Путь ученого, М., «Дет. лит.», 1971