Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/142

Այս էջը հաստատված է

այցելում է նրա շիրմին, երդվում է հավատարիմ լինել մեծ բանաստեղծի իմաստուն պատգամներին։

Իսլանդիա

– տես Սկանդինավյան երկրներ

Իսպանիա

Իսպանիան եվրոպական խոշոր երկիր է և գտնվում է Պիրենեյան թերակղզում։ Նրա գրեթե ողջ տարածքը հարավային բարկ արևից խանձված համատարած սարահարթեր են ու լեռներ, կան բազմաթիվ փոքր, ծանծաղ գետեր, որոնց մեծ մասն ամռանը ցամաքում է։ Հարթավայրերով, որոնք քիչ են և տեղավորված են, գլխավորապես, ծովափին, հոսում են ջրառատ գետեր։ Կլիման տաք է, մեղմ։ Ափերը ողողվում են Միջերկրական ծովի և Ատլանտյան օվկիանոսի ջրերով։ Դարեր շարունակ իսպանական թագավորներն ու ազնվականները (գրանդները) անգթորեն շահագործում էին աշխատավոր ժողովրդին։ Չքավորները շատ անգամ ապստամբում էին, բայց ապստամբությունները դաժանորեն ճնշվում էին։ 1930 թ. իսպանական ժողովուրդը հաղթանակի հասավ և տապալեց թագավորին։ Իսպանիան հռչակվեց հանրապետություն, բայց իշխանության գլուխ անցավ խոշոր բուրժուազիան։ Նրա դեմ պայքարելու համար