Իսպանիայի կոմունիստական կուսակցությունը և մի քանի այլ կուսակցություններ ստեղծեցին Ժողովրդական ճակատ, որը 1936 թ. փետրվարի պառլամենտական ընտրություններում հաղթանակ տարավ։ Սակայն Իսպանիայի ֆաշիստները խոշոր բուրժուազիայի աջակցությամբ հակահեղափոխական խռովություն բարձրացրին։ Սկսվեց քաղաքացիական պատերազմ։ Իսպանիայի աշխատավորների հետ կողք կողքի կռվում էին նաև աշխարհի շատ երկրներից, այդ թվում և Սովետական Միությունից եկած կամավորներ։ Իսպանիայի ֆաշիստներին օգնում էին ոչ միայն ֆաշիստական Գերմանիան ու Իտալիան, այլև կապիտալիստական ուրիշ երկրներ։ 1939 թ.մարտին ֆաշիստները զավթեցին իշխանությունը, իսկ նրանց պարագլուխը՝ գեներալ Ֆրանկոն, դարձավ դիկտատոր, այսինքն՝ անսահմանափակ իշխանություն ունեցող տիրակալ։ Այդ վարչակարգը պահպանվեց մինչև 1975 թ. նոյեմբերը, երբ մահացավ
Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/143
Այս էջը հաստատված է