Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/144

Այս էջը հաստատված է

Ֆրանկոն։ Այժմ պետության գլուխ կանգնած է թագավորը։ Երկրի դեմոկրատացման օգտին հանդես են գալիս Իսպանիայի կոմունիստական կուսակցությունը և առաջադիմական մյուս ուժերը։ Իսպանիայի քաղաքական կյանքի վրա մեծ ազդեցություն ունեն ԱՄՆ-ի ռազմաարդյունաբերական շրջանները։ Միացյալ Նահանգներն Իսպանիայում հիմնել են իրենց ռազմական բազաները։ Իսպանիան արդյունաբերական-գյուղատնտեսական երկիր է։ Նրա ընդերքում հայտնաբերվել են քարածուխ, երկաթի հանքաքար, սնդիկ, ուրան, վոլֆրամ, կապար։ Արդյունահանվող հումքը վերամշակվում է երկրի գործարաններում և ֆաբրիկաներում, որոնց մեծ մասը պատկանում է օտարերկրյա, հիմնականում, ամերիկյան կապիտալիստներին։ Նրանք զավթել են արդյունաբերության գլխավոր ճյուղերը, տնօրինում են Իսպանիայի տնտեսությունը և շահագործում երկրի բանվոր դասակարգին: Իսպանիայի գյուղատնտեսության մեջ տիրում է նույն կարգը, ինչ որ դարեր առաջ։ Կալվածատերերը տիրում են ընդարձակ հողերի, իսկ շատ գյուղացիներ առհասարակ հող չունեն և քաղաքում էլ աշխատանք չեն գտնում։ Երկրռւմ մշտական գործազրկություն է։ Իսպանիայի աշխատավորների կյանքը շատ ծանր է։ Բանվորները ցածր աշխատավարձ են ստանում։ Նրանց գործադուլները դաժանորեն ճնշվում են, իսկ շատ ղեկավարներ էլ բանտ են ընկնում։ Բայց, չնայած դրան, աշխատավորները շարունակում են իրենց պայքարը։ Իսպանիայի քաղաքները շատ ինքնատիպ են։ Խստաշունչ գեղեցկությամբ աչքի է ընկնում Տոլեդո միջնադարյան քաղաքը` երկրի հնագույն մայրաքաղաքը։ Գեղատեսիլ քաղաքներ են Դրանադան, Կորդովան, Սևիլիան, Բարսելոնը։ Արտասահմանյան բազմաթիվ տուրիստների է գրավում Իսպանիայի ներկայիս մայրաքաղաք Մադրիդը, նրա փողոցներն ու հրապարակները, թանգարանները, ողջ աշխարհին հայտնի պատկերասրահը, ուր ժողովված են իսպանացի մեծ նկարիչներ Վելասկեսի, Դոյայի, Մուրիլիոյի լավագույն աշխատանքները։ Իսպանիան գրող Միգել Սերվանտեսի (նրա մասին դուք կարող եք կարդալ «Դոն Կիխոտ» զրույցում), դրամատուրգներ Լոպե դե Վեգայի և Պեդրո Կալդերոնի հայրենիքն է։ Մադրիդում կանգնեցված է Սերվանտեսին և նրա գրական հերոսներին նվիրված հուշարձան։

Իսրայել Օրի

Դեպի Էջմիածին տանող ճանապարհին մի հեծյալ էր վարգում։ Նրան պաշարել էին դառը խորհրդածությունները, ահա արդեն քանի դար է, ինչ թուրքերի ու պարսիկների բռնապետության տակ հեծող հայ ժողովուրդը զրկվել է հազարամյակների իր հայրենիքի տերը կոչվելու իրավունքից։ Եվ որքան հեծյալը մոտենում էր իր նպատակակետին, այնքան ավելի պարզորոշ էր հիշում 1677 թ. այն օրը, երբ վանքի կամարների ներքո հնչեցին հայրենասեր կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու՝ հայրենիքի ազատագրության համար պայքարի կոչող սրբազան խոսքերը։ Հայրենի երկրի ազատագրության ազնիվ ձգտումն էր, որ Սյունյաց աշխարհի մելիքներից Իսրայելի որդի քսանմեկամյա Իսրայել Օրուն 1680 թ. տարավ Եվրոպա, որտեղ նա հույս ուներ օգնություն գտնել իր ստրկացված հայրենիքի փրկության համար։ Իսրայել Օրու համար սկսվեց թափառումներով, հոգսերով ու հուսախաբություններով լեցուն մի կյանք, որը տևեց երկու տասնյակ տարի։ Սկզբում նա եղավ Վենետիկում, ապա մեկնեց Փարիզ, ծառայեց ֆրանսիական բանակում, ուսումնասիրեց ռազմական գործը։ Այստեղ նա ջանաց ձեռք բերել ֆրանսիական թագավորի աջակցությունը Հայաստանի ազատագրության գործին, բայց հուսախաբված անցավ