Երկրի տարածքի մեծ մասում ձմեռը մեղմ է, իսկ ամռանն էլ ուժեղ շոգեր չեն լինում։ Հարավում նույնիսկ ձմռանը ցուրտ չէ։ Ներկայիս Իտալիայի տարածքում մեր թվականությունից առաջ գոյություն ուներ ստրկատիրական պետություն։ Նրա կործանումից հետո կազմավորվեցին բազմաթիվ մանր պետություններ, որոնց մի մասը զավթեցին հարևան երկրները։ Իտալիան միավորվեց 1870 թ. միայն։ Երկրի միավորման գործում մեծ դեր խաղաց հայրենասեր հեղափոխական Ջուզեպպե Գարիբալդին։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցությամբ, Իտալիայում ուժեղացան զանգվածային գործադուլներն ու ցույցերը, որոնք գլխավորում էր Իտալական կոմունիստական կուսակցությունը։ Հեղափոխությունից սարսափող խոշոր բուրժուազիայի աջակցությամբ 1922 թ. երկրռւմ իշխանությունը զավթեցին ֆաշիստները։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստական Իտալիան հիտլերյան Գերմանիայի հետ միևնույն խմբավորման մեջ էր։ Իտալիայի հայրենասերները պարտիզանական հզոր շարժում ծավալեցին։ Ֆաշիստական վարչակարգը տապալվեց։ 1946 թ. Իտալիան հռչակվեց հանրապետություն։ Իտալիան զարգացած արդյունաբերական երկիր է։ Նրա գործարաններն արտադրում են ավտոմոբիլներ, նավեր, էլեկտրատեխնիկական և քիմիական զանազան ապրանքներ։ Շատ գործարաններ ու ֆաբրիկաներ պատկանում են օտարերկրյա կապիտալիստներին։ Իտալիան ածխով ու երկաթի հանքաքարով աղքատ է, բայց նրա ընդերքում կա սնդիկ, ծծումբ, մարմար։ Երկրագործները մշակում են ցորեն, եգիպտացորեն, բրինձ, շաքարի ճակնդեղ, խաղող, նարնջենի, կիտրոնենի, ձիթենի։ Հողերի համարյա կեսը պատկանում է կալվածատերերին, իսկ գյուղացիների մեծ մասը սակավահող է։ Ուստի և, չկարողանալով գյուղում ապրուստ հայթայթել, նրանք ստիպված աշխատելու են մեկնում քաղաքներ։ Բայց քաղաքում էլ աշխատանք գտնելը խիստ դժվար է։ Շատ իտալացիներ
Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/149
Այս էջը հաստատված է