Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/162

Այս էջը հաստատված է

փոխադրում են բազմաթիվ բեռներ և ուղևորներ։ Գետերի վրա կառուցված են էլեկտրակայաններ, որոնցից է Մերձբալթիկայում ամենախոշոր Պլյավինյասի ՀԷԿ–ը Լատվիայի ամենամեծ գետի՝ Դաուգավայի (Արևմտյան Դվինա) վրա։ Նրա մոտերքում կա մի խոշոր ջրամբար Պլյավինյասի ծովը։ Ամենագեղեցիկ գետը Գաույան է։ Նրա ափերին, Սիգուլդա քաղաքի մոտ, միշտ շատ զբոսաշրջիկներ են լինում։ Բնությունն, ասես դիտավորյալ, այստեղ կերտել է կարմիր ավազաքարե ժայռեր ու վիթխարի քարանձավներ։ Շուրջը խշշում է կաղնիների, թխկիների, հացենիների, լորենիների, կեչիների, ուռենիների, արոսենիների ծով անտառը։ Իսկ Վենտա գետի վրա, Կուլդիգա քաղաքի մերձակայքում, կարելի է հիանալ Վենտաս-ռումբա գեղատեսիլ ջրվեժով։ Հանրապետությունում շատ կան նաև գեղեցիկ լճեր։

Լատվիայի մայրաքաղաքը` Ռիգան, հարմարավետ տարածվել է (Ռիգայի ծոցի ափին, այնտեղ, ուր թափվում է Դաուգավան։ Քաղաքի հին մասն, ասես, թանգարան լինի։ Պահպանվել են միջնադարյան նեղլիկ փողոցները, սրածայր տանիքներով տները, հին տաճարների սայրերը։ Իսկ այնտեղ, կողքին, քաղաքի նոր լուսավոր, ընդարձակ ու կանաչապատ թաղամասերն են։ Ռիգայի մոտակայքում, ծովածոցի ընդարձակ ափին երկար ժապավենի նման