Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/164

Այս էջը հաստատված է

մեր երկրի դեմ կազմակերպված ինտերվենցիային։ Սակայն իմպերիալիստների հետ կնքած դաշինքը բուրժուական Լեհաստանին չօգնեց։ 1939 թ. սեպտեմբերի 1-ին ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա։ Այդ օրը համարվում է երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։ Լեհ հայրենասերները, կոմունիստների գլխավորությամբ, պայքարում էին զավթիչների դեմ։ Սովետական բանակը, որի շարքերում կռվում էին նաև լեհ հայրենասերներ, ազատագրեց Լեհաստանը։ Ազատագրումից հետո լեհ աշխատավորներն իշխանությունը վերցրին իրենց ձեռքը։ Լեհաստանը դարձավ ժողովրդական հանրապետություն։ Լեհ ժողովուրդն սկսեց սոցիալիզմ կառուցել։ Լեհաստանի առանց այն էլ հետամնաց տնտեսությունը պատերազմի տարիներին իսպառ քայքայվել էր։ Ուստի ժողովրդական իշխանությունը ոչ միայն պետք է վերականգներ քաղաքները,