Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/180

Այս էջը հաստատված է

մանրագույն մասնիկներ: (Արյան բաղադրության մասին դուք կկարդաք «Արյուն» զրույցում։)

Լևենհուկն ականավոր հետազոտող էր, գիտության առաջամարտիկ։ Բազմաթիվ են նրա հայտնագործությունները կենդանաբանության և բուսաբանության, ֆիզիկայի և քիմիայի բնագավառներում:

Լևիտան Իսահակ Իլյիչ

Հազիվ թե գտնվի մեկ այլ ռուս նկարիչ, որ միջին Ռուսաստանի բնությունը պատկերած լինի այնպես լիահունչ, ինչպես Իսահակ Իլյիչ Լևիտանը։ Նա ցույց է տվել այն խոր հմայքը, որ թաքնված է ռուսական բնապատկերի պարզության մեջ, արտացոլել ամենասովորական բաների՝ հատված անտառի վրա մաղվող անձրևի, ջրհորից խրճիթ տանող արահետի և այլ պատկերների ողջ գեղեցկությունը։ Լևիտանի արվեստի զորությունն այն է, որ նկարիչն ստիպում է ուշադիր, ակնդետ նայել բնությանը և տպավորել հիշողության մեջ։ Այդ դեպքում է միայն, որ շրջապատող բնության մեջ մենք բացահայտում ենք ձևերի ու գույների այնպիսի բազմազանություն,